Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.
Հունվարի 30-ին` ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Արմավիրի, Նոյեմբերյանի, Գորիսի, Գավառի ավտոճանապարհներին եւ Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բքի պատճառով դժվարանցանելի է Երեւան-Մեղրի մայրուղու Տիգրանաշենի ճանապարհահատվածը:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: