Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը բաց ճակատով է մտնում Գյումրի

Հունվար 30,2013 01:07

ՀՀ նախկին վարչապետը պատասխանում է  գյումրեցիների` իրեն հասցեագրված մեղադրանքներին

Գյումրու որոշ  բարձրաստիճան պաշտոնյաներ , նույնիսկ քաղաքագետներ  ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին քննադատում են իր վարչապետության օրոք այս քաղաքի գործարանները կազմաքանդելու մեջ, Գյումրուն եկած օգնությունը վաճառելու, Անի  թաղամասը կառուցող  ռուս շինարարներին դուրս անելու և այլն մեջ: Այսօր լրագրողները Գյումրի ժամանած նախագահի թեկնածուից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի գործարաններ կազմաքանդելու մասին իր հասցեին հնչեցված մեղադրանքները:

«Իմ վարչապետության շրջանում ոչ մի բան չի կազմաքանդվել Գյումրիում, ես վարչապետ եմ եղել 93 -ի փետրվարից, հիմա որ դուք հիշեք, իմ  վարչապետության տարի ու կեսում լուծել եմ 24 ժամյա հոսանքի հարցը :Թող ինձանից առաջ լուծեին,  հիմա մութ ու ցուրտ տարիները չեն: 1-ին  վարկը 94-ի փետրվարին 28 միլիոն դոլար  վերցրել եմ Գյումրիում, Գյումրին թափով կառուցվել է: Ուզում եմ հատ-հատ նշել  94-95-ին  վերականգնված ձեռնարկությունները 100 տոկոսով,  Ստորմմաշինան մեկ, հիմա ի՞նչ վիճակում է,  չգիտեմ, Արդուկների գործարանը երկուս: Երբ որ ես եկել եմ,   ՀՀ-ում 3 վարչապետ է  եղել  մինչև ինձ, ես 4-րդն էի, ոչ մի ձեռնարկություն չի կառուցվել, հրաշքը, որ կառուցել ենք, կոչվում էր Մայիսյանի կաթսայատուն, սա 3,  հիմա ո՞ւր է չգիտեմ: Ապակիների գործարանը` 4, և վերջապես ոչ ամբողջությամբ  Գուլպաների գործարանի մի հատված: Բացարձակ ճմշարտությունն եմ ասում: Եվ վերջապես ինձ անձամբ  նվիրել էին 2 միլիոն դոլար` Ֆրանսիայի վարչապետ Ալեն  Ժուպեն, դրանով կառուցել եմ Գյումրիի ֆրանսիական դպրոցը, հուսով եմ դեռ կա: Այսքան բանը Գյումրիում արել ենք, սա քի՞չ է, ուզում եմ հավատալ, որ ավելի  շատ են անում: Ավելին,  այդ վարչապետության օրոք Գյումրում կառուցել եմ շուրջ 150 հազար քառակուսի մետր, ես ցավում եմ, որ Գյուրին վերակագնվեց ոչ այնպես.  քաղաքը ձգեցին Մուշ Անի թաղամասերի: Տառացիորեն համոզված եմ , որ և Սպիտակը,  և Գյումրին պետք էր հենց տեղում վերականգնել, չձգել  ինֆրաստրուկտուրաների մեջ, քաղաքը դարձնել անարդյունավետ, որովհետև  մեր հետագա սեյսմիկ հետազոտությունները ցույց տվեցին, որ  ճեղքվածք- մեղքվածք, դրանք հակահասկացություն չեն: Պետք էր կառուցել մոնոլիտ,ամուր,   ամբողջ հանրապետությունն էր ճեղվածք: Բայց արդեն  հիմքերը գցել էին, երբ մենք անկախություն ստացանք, էդ հսկայական հիմքերը գցած էին, մենք ստիպված դա ենք շարունակել : Մենք քաղաքը ձգեցինք անտեղի տեղը: Այնուամենայնիվ ես Գյումրի գալիս եմ բաց ճակատով, եթե որևէ այլ վարչապետ ավել է արել 3 տարում,  ես միայն կուրախանամ, ոչ մի  կազմաքանդման մասին խոսք լինել չի կարող լինել»:

Հրանտ Բագրատյանը ցավ ապրեց, լսելով, Անդկովկասի հրաշք համարվող Մայիսյանի կաթսայատունը չնչին գնով օտարվել է Սամվել Ալեսքանյանին, ըստ նախկին վարաչպետի,  մնում էր միայն  «պառոտուռբո գեներատոր» ավելացնել ու  60 մեգավատ հոսանք ստանալ: Նա նաև հիշեցրեց, որ իր վարչապետության ժամանակ 10 օրը մեկ այցելել է Գյումրի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031