Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Րաֆֆի, էս անգամ կկարողանա՞ս ձայներդ պահել» (Տեսանյութ)

Հունվար 30,2013 00:34

Սուրենավանցիների հանդիպումը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

raffi-surenavan«Ինձ շուտ արեք, հագցրեք, ես պիտի գնամ Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնեմ»,- տատիկի պատմելով՝ այդպես է ասել Սուրենավանում բնակվող 4 տարեկան Մարիամիկը, երբ լսել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է գալու իրենց գյուղ՝ քարոզարշավի: Նա լսել էր, որ նախագահի թեկնածուն «բարեւելու» սովորություն  ունի, եւ այդ անձրեւային ցուրտ եղանակին եկել էր նրա հետ հանդիպմանը՝ բարեւելու:

Սուրենավանում Րաֆֆի Հովհաննիսյանն  այսպիսի հայտարարություն արեց. «Սահմանի վրա անգամ խաղաղ պայմաններում մեր զինվորներին սպանում են թե՛ դիպուկահարները, թե՛ հայ մարդիկ: Ամեն մեկը պիտի պատասխան տա իր գործի համար նաեւ այս ընտրությունների շեմին»: Նա Սուրենավանում էլ խոսեց ցուցակագրումների մասին եւ նշեց, որ նման պայմաններում հաղթելու ձեւը մասնակցությունն է. «Ոչ թե ասել, որ Րաֆֆի, դու մասնակցում ես, ուրեմն լեգիտիմացնում ես, ոչ թե տանը նստելով, այլ հակառակը՝ ով տանը նստի, ով ասի՝ ես կապ չունեմ, ինքը մասնակից է դառնում լեգիտիմացման, արտագաղթի, այս անհուսության խորացմանը»:

Սուրենավանցիները հետաքրքրվեցին՝ «Րաֆֆի, էս անգամ կկարողանա՞ս ձայներդ պահել»: Թեկնածուն պատասխանեց, որ մենակ Րաֆֆին չի կարող, դա պիտի միասին անեն՝ բոլորով:

Սուրենավանցիները նշեցին, որ իրենք փոփոխություն են ուզում. «Մենք ուզում ենք հավատալ, որ հնարավոր է, որ ինչ-որ բան պիտի փոխվի: Բոլորիս ընտանիքներում կա արտագաղթ: Նվազագույն աշխատավարձ եմ ես ստանում՝ փոստում եմ աշխատում՝ 30 հազար դրամ»:

Մի սուրենավանցի կին վստահեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին է որոշել ձայնը տալ մի բանի համար. «Մարդը պանդխտությունը գիտի ինչ բան է: Իր հարստությունը թողել-եկել է: Նա էլ է եղել պանդուխտ՝ իմ երեխեքի պես: Էսօր իմ հարսը պիտի ստեղ վարսավիր աշխատեր, ոչ թե արտասահմանցիների մազերը կտրեր»:

Գյուղացիները դժգոհեցին ներկայիս իշխանություններից. «Գալիս ասում են՝ աշխատատեղ կստեղծենք, կավելացնենք աշխատավարձերը, ընտրությունից հետո պրծաաավ, էն գնալն է, որ գնում են, էլ չեն երեւում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gayushik says:

    Ինչքան անլվա, անթրաշ ու անպլաշ սուրենավանցի կա եդտեղ կանգնածա, ասա ԻԲՈ, կամ դու ՑՑՈ, կամ դու ՏՐԱԿՏՈՐԻՍՏ ՍՔԵ, կամ դու ՎԱՌԹԱԳՈՒՅՆ, կամ մնացած մնացածներտ, գնացեք ձեր մածունները կերեք, ինչ եք եկել ու գլուխ հառթուկում…

  2. Հարգելի «Մենք ենք»: Եթե ցանկանում եք, որ ձեր մեկնաբանությունը հրապարակվի՝ դրանք համապատասխանեցրեք այս կանոններին: Հիշեցնում եմ, որ մենք չենք հրապարակում մասնավորապես վիրավորանք պարունակող եւ տրանսլիտով գրված մեկնաբանություններ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031