Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ տնտեսական գոտին բլեֆ է»

Հունվար 29,2013 23:49

Ըստ տնտեսագետ Հրանտ Բագրատյանի,  խոսում են Գյումրին  ազատ տնտեսական գոտի դարձնելու մասին` նույն  Գյումրիից խլելով եկամտահարկը

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում  հրավիրված մամուլի  ասուլիսի ժամանակ լրագրողները ՀՀ նախագահի թեկնածու, տնտեսագետ  Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է արդյոք  Գյումրին  վերածել ազատ տնտեսական գոտու, ինչը տարիների շարունակ  խոստանում է  կառավարությունը: Չկա՞ որևէ վտանգ, որ գործարարը իր բիզնեսը կձևակերպի Գյումրիում, սակայն կզարգացնի մայրաքաղաքում:

«Դա բացարձակ բլեֆ է, 30 հազար քառակուսի կիլոմետրի վրա ազատ տնտեսական գոտի լինել չի կարող: Մեր ծրագրում ազատ տնտեսական գոտի չկա, մեր ծրագրում ազատ տնտեսական գոտի է ամբողջ Հայաստանը, 5 ազատ տնտեսական գոտու մասնակցել եմ  Ուկրանիայում,  2-ը՝ Բելառուսում, ոչինչ չեն տալիս : Ավելի լավ  է մենք սահմանենք բոլորի համար հարկային ռեժիմ: Երբ որ նայում ենք  ազատ տնտեսական գոտու մեր մեխանիզմները, մենք չեն կարողանում հասկանալ  Գյումրու և Երևանի մեջ տարբերությունը այդուհանդերձ  ի՞նչն  է: Հիմա մենք խոսում ենք ազատ տնտեսական գոտուց, չենք թողնում  եկամտահարկը մնա Գյումրիի բյուջեում: Դուք ուզո՞ ւմ եք ես էլ  ձեզ խաբեմ  Սերժ կամ Տիգրան Սարգսյանների նման,  հարց չի՞  ծագում  ձեր մեջ , այ ընկեր, ինչո՞ ւ ես շահութահարակը  տանում էստեղից, հետո էլ խոսում ես ազատ տնտեսական գոտու մասին, որը դեռ ոչինչ  չի տա և  չի տալու: Եվ հետո,  ազատ տնտեսական գոտի կարող է լինել Ռուսաստանում, Չինաստանում, նույնիսկ Ուկրանիայի նման մեծ պետությունում այն  չաշխատեց: Ինչո՞ւ Չինաստանում, կասկադային տնտեսական քաղաքականություն է. լիբերալ քաղաքականություն` ծովափում, մի քիչ  ավելի խիստ պետական քաղաքականություն  ներսում, որտեղ խաներն են ապրում կամ այսպես կոչված չինացիները, և բոլորովին այլ քաղաքականություն Տիբեթում: Սա մեծ երկիր է` 10 միլիոն քառակուսի կիլոմետր, կամ ազատ տնտեսական  գոտի սահմանում են, որպեսզի  Շանհայում` նավահանգստում,   առևտուրը զարգանա: Մենք ընդունում ենք  ազատ տնտեսական գոտու միայն այնպիսի տարատեսակ, որը վերաբերում է ինչ-որ մաքսակետի  կամ Երևանի օդանավակայանում, որպեսզի շահագրգռված լինեն բոլորը վայրէջք կատարեն, վառելիք լցնեն ու թռչեն: Բայց փոքր պետության մեջ, որտեղ տարբերությունը 100 կիլոմետր է, 50 կլիոմետր է,  մի ժամում գնում –գալիս ես, ազատ տնտեսական գոտի չի աշխատում», -մասնագիտորեն վերլուծեց տնտեսագետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031