Սուրենավանցին վստահեցնում է, որ ինքը, ի տարբերություն օլիգարխների, կորցնելու բան չունի:
«Րաֆֆի Հովհաննիսյանին կընտրեմ: Ես էն մարդկանցից չեմ, որ հրապուրվեմ մի հատ գեղեցիկ խոսքից: Շատ բաներ կա՝ անցած ուղին, իր ճանապարհը, ելնելով այդ ամեն ինչից պայքարելու եմ, ամեն ինչ անելու եմ, որ Րաֆֆին անցնի»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպես վստահեցրեց Սուրենավանում բնակվող ազատամարտիկ, Արաբոյի ջոկատում կռված Կարեն Կարապետյանը:
Մեր հարցին՝ շա՞տ ձայն ունի Րաֆֆի Հովհաննիսյանը Սուրենավանում, ազատամարտիկը պատասխանեց. «Ի՞նքը: Ինքը ջախջախելու է այստեղ՝ Սուրենավանում: Ես հատուկ դրա համար Ռուսաստանից եմ եկել, որ իմ ձայնը տամ»: Հարցից, թե ճնշումներ չկա՞ն ձեզ վրա իշխանությունների կողմից, ազատամարտիկը վիրավորվեց. «Տո ճնշողը մե՛նք ենք, մեզ ո՞վ կարա ճնշի: Հանրապետական չէ, ով ուզում ա լինի: Ես իմ ձայնն եմ ասում: Եթե ես ճակատում եմ կարացել իմ ձայնը ասել, ես չե՞մ կարա ստեղ ասեմ: Մենք կորցնելու ոչինչ չունենք: Կորցնելու ունեն օլիգարխները եւ մնացածները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Հալալ ա քեզ: Ասեմ քեզ որ ես ել Նյու Յորքից գալու եմ որ քվեարկեմ. ՈՒ Իրան եմ տալու.