Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն իր ծրագրում խոստովանում է` գալիք 5 տարում ոչ մի լավ բան մի’ սպասեք»

Հունվար 29,2013 23:11

Երկրի նախագահին  քննադատում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում  տնտեսական  ու քաղաքական իր ծրագրերը   ներկայացրեց ՀՀ նախագահաի թեկնածու Հրանտ Բագրատյանը` անխնա քննադատելով երկրի կառավարության վարած քաղաքականությունը:

« Քարոզարշավի ընթացքում ավելի ակնհայտ է  դառնում, որ հիմնական պայքարը կընթանա մեր և Սերժ Սարգսյանի միջև, մենք լուրջ կասկածներ ունենք, որ Սերժ Սարգսյանը լուծված է համարում առաջին տեղի հարցը և փորձում է նույնիսկ երկրորդ տեղի հարց լուծել: Դա իրականությանը չի համապատասխանում: Պետք է իմանաք, որ մթնոլորտը լրիվ այլ է: Տրամադրված եմ վճռականորեն և պայքարելու եմ մինչև վերջ: Այս ընթացքում մարդկանց դատին եմ ներկայացրել 3 ծրագիր. մեկը տնտեսական, որը կոչվում է «Ընդամենը 100 քայլ»,  մյուսը` «Արտաքին քաղաքականության ուրվագծերը» և քաղաքական փոխոխությունների ուրվագծերը, որպիսիք են Սահմանադրության փոփոխությունները, ընտրովի դատավորների ինստիտուտը: Մեր կարծիքով, մենք ներկայացրել ենք շատ պրոֆեսինալ և համապարփակ փաստաթղթեր, մեր բազմաթիվ արձագանքքներին իշխանությունը չի արձագանքել, եղել է արձագանք, թե մենք ծանր քաշային ենք, մենք չեն մասնակցելու»,- ասաց թեկնածուն` նշելով, որ  կարելի է գրել 300 կամ 3000 էջ ցանկություններ, բայց իր ներկայացրած փաստաթղթերը կոնկրետ են:

Տնտեսագետը իր «100 քայլը» անհամամատելի համարեց  Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի հետ: «Ես ընդունում եմ , որ տնտեսական ծրագրերը երկուսն են. մեր ծրագիրը և Սերժ Սարգսյանի , գուցե  այլ ծրագրեր էլ կան, բայց ծրագիր ասելով ես հասկանում եմ  ոչ թե մտքերի շարանը, որ էսքան աշխատավարձ կբարձրացնենք, էսքան բյուջեից հարկերը կպակասեցնենք, այլ,  երբ որ մարդը ցույց է տալիս, թե եղած ռեսուսների մեջ ի՞նչ արդյունք կստանա: Կլասիկ առումով ծրագիր կա երկու հատ, ընդ որում Սերժ Սարգսյանի ծրագիրը ոչինչ չի ասում, ոչ մի խոստում չի պարունակում, բայց այնուամենայնիվ  բալանսավորված ինչ-որ փաստաթուղթ, որտեղ փաստորեն նա խոստովանում է, որ հաջորդ 5 տարին որևէ լավ բան միք սպասեք և մեր ծրագիրը, որտեղ մենք անդրադառնում ենք 2008-2012 թվականների ձախողմանը:  Բավական է ձեզ բերեմ ընդամենը 4 թիվ. ՀՆԱ-ի կրկնապատկման փոխարեն մենք ունենք  4 տոկոսի աճ, այսինքն 100-ը կդառնար 200, 100 տոկոսը դարձել է  104 տոկոս: Աղքատությունը 23 տոկոսից պիտի իջներ 11,  23-ից դարձել է 35: 220 հազար մարդ լքել է հանրապետությունը, պաշտոնական թվեր են բոլորը: Նախատեսված եկամուտների կրկնապատկման փոխարեն մենք  ունենք եկամուտների 11 տոկոսի աճ: Որ եղել է  համաշխարհային տնտեսական ճգնաժամը. արդարացում չէ, ճգնաժամը եղել է մեկ տարի, աշխարհն ունեցել է 2 տոկոսի հետևանք, մենք ունեցել ենք 14 տոկոսի հետևանք: Բացի դա,  այս 5 տարիների ընթացքում եղել  է մի բան, որը իրենք չէին սպասում.  երկիրը  դրսից ստացել է 11 միլիարդ  դոլարի փող, սա երկու անգամ ավել  է , քան նախորդ հինգ տարիներին: Այսինքն  ճգնաժամը   արդարացում չէ, տարօրինակ է, բայց   երկիրը ստանալով 11 միլիարդ դոլարի փող, պարզապես զուգադիպություն է. 11 միլիոն  է նաև մեր ՀՆԱ-ն , համախառն ներքին արդյունքը մնացել է նույնը, որևէ դրամ չի աճել», -նշեց  տնտեսագետը:

Հրանտ Բագրատյանը նան ասաց, որ իր ծրագրով  առաջին հերթին  լուծելու է երկրի բևեռացման խնդիրը, քանի որ երկրի 10 մեծահարուստների ունեցվածքը կազմում է համախառն ներքին արդյունքի 54 տոկոսը: Իսկ Ռուսաստանում, որտեղ նույնպես նման միտում կա,  կազմում է  3,9 տոկոս, Ուկրանիայում`25 տոկոս, Հունգարիայի պես երկրում  1 տոկոս: «Շատ կարճ օրինակ ասեմ, բացվում է որևէ  հանրախանութ «Սաս», «Սթար», ինչ ուզում եք անվանեք, ոչ ոք չի ուզում  մտածել, որ դրա բացմանը զուգահեռ 50 հատ խանութ անմիջապես քայքավում  է, էդ մարդիկ դառնում են վտարանդի, սկզբում էդ խանութը բերում է մի 5-10 տոկոս պակաս գին, հետո,  երբ որ էն մյուս խանութները վերանում են, գներ սկսում են աճել: Սոցիալական այս բևեռացումը թույլ չի տալիս, որ երկիրը որևէ քայլ կատարի: Ավելին, մեծահարուստ , հարյուրավոր միլիարդ դոլար ունեցողը վճարում է  այն նույն հարկը, ինչ աղքատ մարդը, միևնույն եկամտից  20 տոկոս, 20-ը չի փոխվում»,-վերլուծեց  նախկին վարչապետը:

Նա,  ներկայացնելով իր ծրագիրը, ասաց, որ եթե Գյումրիին ոչ մի օգուտ էլ չտա, գոնե Գյումրիին   պատկանող փողը Գյումրիից չի տանի, միչդեռ այս քաղաքի բոլոր փողերը գնում են Երևան, ու ամեն անգամ մայրաքաղաքից են փող խնդրում: «Այդ է պատճառը, որ քաղաքապետերի պաշտոնը ընտրովի է , բայց նրանք  կատարում են Երևանի քաղաքական կամքը, քաղաքապետերը այսօր քաղաքական գործիչներ են, կարո՞ղ է ասենք, որ տեղական կառավարում գոյություն ունի Գյումրիում, չունի», -հայտարարեց թեկնածուն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031