Սերժ Սարգսյանը հանդուրժողականության կողմնակից է
Հունվարի 29-ին Բերդի կինոթատրոնում հանդիպման ժամանակ պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Ռաֆիկ Մուրադյանը Սերժ Սարգսյանին հարցրեց, թե չի կարծո՞ւմ, որ այս ժամանակաշրջանում քաղաքական կուսակցությունների եւ դրանց լրատվամիջոցների նկատմամբ իշխանությունը չափից ավելի հանդուրժող է, որ դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ:
Սերժ Սարգսյանն ասաց, որ այդպես չի կարծում,որ միմյանց նկատմամբ պետք է հանդուժող լինենք, քաղաքակիրթ աշխարհում առաջին հերթին լեզվով եւ մտքով են պայքարում եւ ոչ թե բռունցքներով եւ հավելեց.«Ավելի լավ չէ՞ այդպես արտահայտվեն, քան դուրս գան փողոց, դագանակ վերցնեն, որպեսզի պատահած ցուցափեղկը ջարդեն»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ