Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից ստացած հաղորդագրությունից, այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում գրված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Սարգիս ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ):
«Առավոտի» տեղեկություններով՝ 33-ամյա Սարգիս Ղազարյանը, ծնունդով Վանաձորից, մինչ այդ աշխատում էր «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունում: Սովորել է Վենետիկի Մխիթարյան միաբանութան դպրոցում, Իտալիայի հյուսիսում գտնվող Գորիզիայի համալսարանում, քաղաքագիտության դոկտոր է: