Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Դիլմա Ռուսեֆին՝ Բրազիլիայի Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի Սանտա Մարիա քաղաքում տեղի ունեցած դաժան ողբերգության կապակցությամբ, որը բազում մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հանրապետության նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով համբերություն և տոկունություն:
ՀՀ նախագահի աշխատակազմ