Հայկական կողմը իրավունք ուներ դիմել հունգարական դատարան ու բոլոր փաստաթղթերով ապացուցեր, որ հունգարական կողմը, ի դեմս բարձրաստիճան պաշտոնյաների՝ տեղյակ էր, որ Ադրբեջանում հերոսացնում էին Ռամիլ Սաֆարովին։ Այսօր հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։
Տիկին Ալավերդյանը մասնակցում էր «Սաֆարովի երկիր. Արեւմտյան Կասպիի ժողովուրդները եւ աշխարհը» կլոր սեղան- քննարկմանը։
Հիշեցնենք, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի դատարանը դատապարտել էր ցմահ ազատազրկման, սակայն 2012 թ օգոստոսի 31-ին նա արտահանձնվեց Ադրբեջանին եւ ներում ստացավ։
Մանրամասները կարդացեք այստեղ: