Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականի պահանջով եւ ազատ ընտրությունների պահանջով ցուցարարներին միացել էր Սերժ Սարգսյանի գովքը անող հայտնի տիկինը՝ իր «Առաջ Հայաստան» վզկապով :
«Սերժ Ազատիչ Սարգսյանը պետք է ընտրվի նախագահ,դեպի ապահով Հայաստան»,- ասաց նա: Ու Քրիստոսի խաչը վկա բերելով՝ վստահեցրեց, որ այսօրվա ցույցը խանգարելու նպատակով չի եկել, պատահաբար էր հանձնաժողովի մոտով անցնում:
Նշենք, որ նա մասնակցում է գրեթե բոլոր ցույցերին ու մշտապես գործող նախագահի գովքն է անում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև