Լրահոս
Օրվա լրահոսը

«Կդառնա՞ս ընկերուհիս». Սեր և կասկածանք

Հունվար 29,2013 18:20

«Այդ երգը իմ մասին էր՝ սիրո, կարոտի և ապագայի: Ես ուզում էի արբել, մոռանալ, որ մարմնիցս մի հատված կտրելու են»,-ասում է 21-ամյա Լիանան: Պատմում է՝ ընկերոջը բանակ էր ճանապարհում. այդ գիշեր էր, որ առաջին անգամ զգաց սիրո արժեքը: «Մեր հրաժեշտի հայացքի մեջ ինչ-որ արտասովոր բան կար, ինչ-որ կանխազգացում, չհասկացա դա. գուցե հուզմունքից էր»,-ասում է նա:
Լիանայի սերը 3 տարվա պատմություն ուներ. 
Սիրահարվել էր դասընկերոջը, ով ժամանել էր Մոկվայից: Ինչպես ինքն է ասում, այդ նույն հայացքին հանդիպել էր տղայի՝ Հովհաննեսի հայտնվելու առաջին օրը: «Առջևում մի քանի տեղ կար, ես վերջում մենակ նստած էի. ընկերուհիս բացակա էր, նա եկավ ու խորաթափանց նայելով աչքերիս՝ նստեց կողքիս: Զգացի, որ ներսս տակնուվրա է լինում»-,պատմում է Լիանան: Հավելում է՝ հաջորդ օրը տղան Լիանայի ընկերուհուն խնդրում է իր համար այլ տեղ գտնել՝ հաստատելով, որ այդ օրվանից ինքը նստելու է այդտեղ:
Դպրոցական երեկույթ. անսպասելի հարց
Դպրոցականները ցույց էին տալիս իրենց ընդունակությունները, Լիանան բարձրացավ բեմ և փայլեց իր հմայիչ ձայնով: Տղաներից շատերը սիրահարվեցին նրան: Դա հարուցեց Հովհաննեսի զայրույթը: Ելք գտնվեց. տղան բարձրացավ բեմ ու դուետ կազմեց՝ պինդ բռնելով աղջկա ձեռքը: Մեկ տարի հետո առաջին անգամ համադասարանցիները իմացան, որ տղան ռեպեր է: Հաջորդ օրը լուրեր տարածվեցին, որ նրանք 5 տարի է, ինչ սիրահար զույգեր են, մինչդեռ Հովհաննեսը Հայաստան էր ժամանել ընդամենը մեկ տարի առաջ: «Ես ընկճված էի, լաց էի լինում, իսկ ընկերուհիս մխիթարում էր ինձ: Դասասենյակի դուռը փակ էր, մեկ էլ ներս մտավ Հովոն, ընկերուհուս խնդրեց մենակ թողնել մեզ, հետո սրբելով արցունքներս` ասաց. «Լիան, չեմ ուզում, որ կյանքում ինչ-որ մեկի պատճառով՝մանավանդ իմ, լաց լինես: Չեմ ուզում ականջ դնես բամբասանքներին, բայց եթե ուզում ես ճիշտ իմանալ, ես շատ կուզեի էդպես լիներ… կարող ենք ուղղել, կդառնա՞ս ընկերուհիս»:
Սիրո առաջին պոռթկումը
Աղջիկը ապշել էր, առանց պատասխանելու դուրս եկել դասասենյակից: Որոշ ժամանակ նրանք ձևացնում էին, թե ոչինչ էլ չի եղել: Լիանան տղայի հետ զրույցներից խուսափում էր, բայց մի օր Հովհաննեսը նրան անելանելի դրության մեջ է թողնում. «Մի խաղա իմ հետ, նայի աչքերիս ու ասա, որ չես սիրում ինձ, ուշադիր նայի»… Այլևս չկարողանալով թաքցնել զգացմունքները՝ աղջիկը լաց է լինում ու ասում. «Ի՞նչ ես ուզում ինձնից, սիրում եմ քեզ, բայց քո ընկերուհին չեմ լինի»,-ասում է նա: Բայց 2 ամիս հետո նա արդեն Հովհաննեսի ընկերուհին էր:
Ավարտական երեկո
Միասին երգում էին՝այս անգամ վտահ լինելով, որ մյուսներն էլ չեն բամբասի. թարմ լուրեր էին պտտվում մեկ ուրիշ զույգի մասին: Լիանայի մայրը նկատում է նրանց արտասովոր մտերմությունը: Աղջիկը ամեն բան խոստովանում է:
Թվացյալ երջանկություն
Լիանան ծանոթանում է տղայի ծնողների հետ, ովքեր ապագա հարսիկին աղջկա պես են ընդունում: Թվուր էր՝ երջանկությունը հասել էի իր գագաթնակետին: Սակայն եկավ այն պահը, երբ տղան պետք է իր սուրբ պարտքը կատարեր հայրենիքին՝ մեկնելով ծառայության: Եվ մեկնեց, 2 ամիս անց հայտարերեց, որ իր սերը մարել է և որ աղջիկը չսպասի իրեն: «Հեռախոսս ընկավ ձեռքիցս և վնասվեց, ես հիշեցի մեր վերջին հանդիպումը, ինձ թվաց՝ գիտեի ինչ է լինելու»,-ասում է Լիանան: Տղան ոչ մի բացատրություն չի տալիս:
«Ասում են՝ սիրտը բուժելու համար ուրիշ սիրտ է հարկավոր գտնել: Ուզեցի սիրահարվել մեր հարևանի տղային (ժպտում է-հեղինակ): Շատ կապվեցի նրա հետ, մի պահ թվաց, թե սիրում եմ»,-անկեղծանում է նա: Հովհաննեսից զանգեր այլևս չէր ստանում, բայց անգիր հիշում էր նրա զորացրվելու օրը: «Մտածեցի կգա ու կզանգի, համ սպասում էի, համ էլ չէի ուզում խոսել հետը»: Իզուր էր սպասում:
«Պատահական հանդիպում խանութում»
Մի քանի ամիս անց հանդիպում են մոտակա խանութներից մեկում: «Հարցրեց` ինչպես եմ, չթողեց պատասխանեմ, ասեց, որ երևի լավ եմ, որովհետև իմ կյանքում փոփոխություններ է նկատել, ինչ-որ տղայի հետ է անըդհատ տեսնում: Ասացի՝ ճիշտ ես նկատել, նա ինձ օգնեց չտանջվել քո պատճառով»,-պատմում է Լիանան: Տղայի հարցին, թե այդ տղան նրա ընկերն է, աղջիկը քմծիծաղով է պատասխանում. «Ինքդ կռահիր»: Կռահելու փոխարեն Հովհաննեսը իր ընկերների միջոցով տեղեկանում է, որ նրանք ամենևին էլ սիրահարներ չեն: Մի օր էլ կտրում է աղջկա ճամփան ու ասում. «Կներես ինձ, խնդրում եմ, ինձ համար ծանր շրջան էր…»: «Մինչև մեր հանդիպումը ես կասկածում էի, որ այլևս նրան չեմ սիրում, սակայն այն օրը զգացի նրա կարիքը»: Զույգը հաշտվում է, կարգավորում բոլոր խոչընդոտները: Լիանան պատմում է.«Այժմ մենք սիրով ենք լսում այն երգը, որը բանակի օրվա երեկույթին նվիրեց ինձ: Մոտ 2 տարի ես ատում էի այն»,-ասում է Լիանան:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031