Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բոտուլիզմի նոր դեպքեր

Հունվար 29,2013 18:03

Հունվարի 28-ին  Արարատի մարզում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 6 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումն է:

Արարատի մարզի Մասիսի բնակիչները հունվարի 26-ին և 27-ին սննդում օգտագործել են տնային պայմաններում պատրաստված շուշանի  պահածո: Ուտելուց 12 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, փորկապություն, ռնգախոսություն, երկտեսություն, կլման ակտի խանգարում: Հիվանդներից 3-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 3-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Հոսպիտալացված հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Հիվանդները ստացել են հակաբոտուլինային շիճուկ: Բուժումը շարունակվում է:

Հունվարի 18-ին Արցախում ևս արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ մահվան ելքով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է:

Արցախի Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղի բնակիչ Գեորգի Սարգսյանը (65տ.) հունվարի 17-ին սննդում օգտագործել է տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածո: Ուտելուց 12 ժամ անց հիվանդի ինքնազգացողությունը վատացել է, ունեցել է թուլություն, գլխացավ, գլխապտույտ, որի համար դիմել է Ստեփանակերտի բժշկական կենտրոն: Այնուհետեև հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` մշուշոտ տեսողություն, երկտեսություն, ռնգախոսություն, կլման ակտի խանգարում:

Հիվանդը ստացել է հակաբոտուլինային շիճուկ, սակայն վիճակը գնալով ծանրացել է և հունվարի 25-ին ծայրահեղ ծանր` կոմատոզ վիճակում տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ և հաջորդ օրը մահացել է:

 

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.

• խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից

• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե

• մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից:

• Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031