Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեյդար Ալիևն ընդդեմ «Սաֆարովի երկրի». Աշոտ Մանուչարյան

Հունվար 29,2013 17:46

 

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի կազմակերպած  «Սաֆարովի երկիրը. Արևմտյան Կասպիի ժողովուրդները և աշխարհը» թեմայի շրջանակներում, կլոր սեղան-քննարկման ընթացքում,  քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանն իր վերլուծությունը վերնագրել էր «Հեյդար Ալիևն ընդդեմ «Սաֆարովի երկրի»:

Ըստ Մանուչարյանի, Ադրբեջանը մի տարածք է, որն այսօր  անվանում ենք  «Սաֆարովի երկիրը», թշնամաբար մոտենում, մինչդեռ այնտեղ ապրում է բնիկ, հսկայական մի հայ զանգված. «Մենք պետք է հասկանանք, որ սա ստրատեգիական տարածք է աշխարհի համար և բոլորը աշխատում են մանիպուլացիոն սարքել իրենց ինչ-ինչ խնդիրները լուծելու համար: Այսօր էլ  Արևմուտքում  հայատյատության հիման վրա ստեղծվում  է մի մեքենա, որն օգտագործվում է որպես  ցեղասպան գործիք»:

Նա գտնում է, որ  Հեյդար Ալիևը պատրաստ էր  Արևմուտքը վերածել   ժողովուրդների բարեկամության և ստեղծագործ համագիտակցության տարածք: «Մեզ հետ համաձայնեցնելուց հետո, Հեյդար Ալիևը հայտարարել էր, որ Բաքու գալուց անմիջապես հետո, նա դիմելու է Ադրբեջանի ժողովուրդներին, որ այդ տարածքում ռազմական որևէ գործողություն չի լինելու:  Այդ գործողությունները հետագայում խափանվեցին, որովհետև այստեղ հաշվի չէին առնվել  ԱՄՆ-ի շահերը: Մենք ինքնավստահ գտնվեցինք և համարեցինք,  որ մեր ներուժը բավարար է, մինչդեռ, պետք էր հաշվի առնել  բոլոր գործող հզոր սուբյեկտների շահերը»,-ընդգծում է Մանուչարյանը:

Ըստ նրա, 90-ականների դեպքերից հետո, Ալիևը փնտրում էր, թե ում հետ կարող է շարունակել այս գործընթացը: «Հայաստանը կաթվածահար էր եղել , Ռուսաստանը սեփական կամքի դրսևորում  այդ ժամանակ չուներ և ունենալ չէր կարող, արդյունքում Ալիևը մնաց օդում կախված: Այս ամենը հրեց նրան մի իրավիճակի, որ եթե փակված է համագործակցության բոլոր հնարավորությունները,  և քանի որ, նա պետք է պահպաներ իր իշխանությունը Ադրբեջանում, նրան մնում էր հայրենասիրական ալիք բարձրացներ, խոսեր  ընդդեմ հայերի, որպեսզի կարողանա ճզմել իր բոլոր հակառակորդներին, ինչը որ կատարվեց: Այս գործողությունները  չեմ կարող վերագրել Հեյդար Ալիևի հետ. այս ընտրությունը նրանը չէր»,-ասում է Մանուչարյանը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031