Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ էր անում Ահարոն Ադիբեկյանը Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը

Հունվար 29,2013 17:25

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ, Ավանում դուք առաջին շարքերում էինք, հետեւաբար կասկածի տակ է դրվում ձեր իրականացրած հարցումների անաչառությունը, ինչպես կմեկնաբանեք սա, նախ ասաց, որ ինքը երբեք չի սխալվել իր հարցումներում, կանխատեսել է առաջին նախագահի երրորդ ընտրություններում պարտվելը, այն դեպքում, երբ բոլորն ասում էին նա հաղթելու է. «Իմ տվյալները կապված չեն, այն բանի հետ, թե պատվիրատուն ինչ է ցանկանում, սա հայելի է, իրողություն, ես իմ վարկանիշն ունեմ, իմ հեղինակությունը, որը չի վաճառվում: Եթե ես սկսեմ վաճառել իմ հեղինակությունն ու թվերը, ուրեմն՝ այս դաշտում այլեւս անելիք չունեմ: Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի հանդիպմանը, ապա ասեմ, որ ես Ավանում նստած էի, որովհետեւ Ավանի բնակիչ եմ, այնտեղ եմ ընտրելու, եւ հրավեր էի ստացել որպես բնակիչ մասնակցել նախագահի հետ հանդիպմանը, ինչն էլ մերժել չէի կարող»:

Մեր հաջորդ հարցին, իսկ ո՞վքեր են ձեր պատվիրատուները, Ադիբեկյանը ասաց. «ՀՀԿ-ն եւ երեք տարածքային շտաբեր: Նրանց մոտ առանձին ենք հարցում անում, որովհետեւ մենք տարածքներ ունենք, որտեղ նախագահի կողմնակիցները միջինից բավականին ցածր են ու պետք է հասկանանք, թե ինչու է այդպես: Հատուկ հարցում պետք է արվի: ՀՀԿ-ի տարբերությունը գիտե՞ք որն է, նա սեւ կատու չէ, որը մնա մութ սենյակում, նա փորձում է լուսավորել այդ սենյակը, որ տեսնի, թե ինչ կա չկա այնտեղ, ու իր լուսավորման միակ ձեւը՝ հարցում անցկացնելն է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anna says:

    Լավ կլինի Ահարոն Ադիբեկյանը մի հարցում ել անցկացնի այն մասին, թե բնակչության քանի տոկոսն է հավատում իրեն կողմից բերված վիճակագրական տվյալներին. Վստահ եմ՝ իրենից բացի ոչ ոք.

  2. HAYK says:

    Ախր Սուտիբեկյանը ոնց կարա սխալվի, եթե նախօրոք իրեն ասում են, թե ինչ թիվ պիտի նկարվի… Հերոս ա, է…. կարում ա երկնիշ թիվը հիշի ու կրկնի…. Այ, թե “թարս աճած խիյարը” որն ա:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031