Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավին պակասում է գրագիտությունը, հետաքրքրությունն ու օրիգինալությունը

Հունվար 29,2013 17:08

Արդեն ութ օր է՝ քարոզարշավը մեկնարկել է: ՀՀ նախագահի թեկնածուները յուրովի բեմադրում են իրենց նախընտրական քարոզարշավը: Թեկնածուներից մեկը հացադուլ է անում, մյուսն անմիջական շփումների մեջ է ընտրողների հետ, մեկ ուրիշը շրջում է մարզ առ մարզ, մեկ այլ թեկնածու դեռ չի սկսել իր քարոզարշավը:

Aravot.am-ը ոլորտի մասնագետների հետ զրույցում փորձեց պարզել, ո՞ր թեկնածուներն են աչքի ընկնում տարբեր տեխնոլոգիաների կիրառման յուրօրինակությամբ և գրագիտությամբ ու ինչպե՞ս կարելի է բնորոշել քարոզարշավը: Նրանց մեծամասնությունը քարոզարշավը անհետաքրքիր համարեց:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. « Գրագիտությունը՝ ըստ իս, ամենապակասող մասն է այս ամեն ինչում: Բայց, եթե վերցնենք օրիգինալությունը, ապա Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց իր քայլարշավով բավականին մեծ աղմուկ բարձրացնել: Այսինքն՝ մի քանի օր է՝ իր վրա է ուշադրությունը, ի դեպ՝ ոչ միայն դրական, այլև բացասական: Բայց տվյալ դեպքում կարողանում է իր վրա ուշադրություն բևեռել: Չնայած Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է անում, բայց, միևնույն է, ուշադրությունը ուրիշ կողմի վրա գնաց:  Մնացած թեկնածուները շատ ստանդարտ բաներ են օգտագործում, ոչ մի յուրահատուկ բան չեմ տեսնում: Այս քարոզարշավի առանձնահատկությունն այն է, որ պատերազմական հակամարտություն չկա, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սա զուգահեռ ուղիղների արշավ է, այնպիսի տպավորություն է, որ մյուս թեկնածուներն ընդհանրապես գոյություն չունեն: Ամեն մեկը իր սցենարը ստեղծել է և ժողովրդի լեզվով ասած՝ քշում է առաջ: Իսկ ամենամեծ սխալն այն է, որ թեկնածուներն իրենց քարոզարշավը շատ անհետաքրքիր են անցկացնում: Ընդհանուր առմամբ, սխալները քիչ են, քանի որ քայլերն էլ են քիչ»:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով  էլ՝ թեկնածուներից երկու հոգի են աչքի ընկնում ՝Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրանք բոլոր հնարավոր քարոզչամիջոցներն օգտագործում են և բավականին հետաքրքիր լուծումներ են առաջարկում: Բոլոր հասանելի տեղերում իրենց ներկայացնում են: Բագրատյանն է շրջում երկրով՝ հանդիպումներ ունենում, Անդրեաս Ղուկասյանն է հացադուլ անում, չեմ կարող ասել, թե պայքարի մեջ է, Արամ Հարությունյանը անհասկանալի է՝ ինչ է անում: Հուսով եմ՝ փետրվարի մեկից չենք լսի նրա մասին: Էպոսագետը խոստացել է արշավ անցկացնել փետրվարի 1-ից: Հետաքրքիր է՝ ո՞նց է անելու, քանի որ նա բավականին մեծ գումար ունի: Ես երկու թեկնածու եմ տեսնում, որ լուրջ են վերաբերվում ընտրություններին՝ Րաֆֆի Հովհաննիսյան, Սերժ Սարգսյան: Նրանք բոլոր կանոններով գնում են, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը մի քիչ ավելի օրիգինալ ճանապարհով է գնում,  ավելի արևմտյան քարոզարշավ է անում, սակայն շատ դեպքերում ժողովուրդը դա չի ընդունում: Նա փողոցներում բոլորին բարևում է, չգիտեմ՝ ինչքանով ազդեցություն կունենա, քանի որ  ԽՍՀՄ-ը դեռ կաղապարված է մարդկանց ուղեղներում: Զարմանում են՝ բայց արդյոք նրանք կգնան Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն կընտրեն այսքանից հետո, կարծում եմ ՝ ոչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ https://uzogh.livejournal.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Որ քարոզարշավին պակասում է գրագիտությունը, ես համամիտ եմ: Որ գործող
    նախագահը աչքի է ընկնում ՝ նույնպես: Բայց ցանկացած զարգացած երկրում
    բացարձակ անհասկանալի կլիներ նրա ելույթը, հատկապես իր նախորդ հինգ տարվա
    նախագահելուց հետո: Մի գուցէ իրոք գիպնոս է անում, բայց կարծեմ օրենքով չի
    թույլատրվում, այսինքն ինչ օրենք, ինչ բան, այն էլ՝ նախագահի համար:

  2. Ռաֆֆու արեվմտյան վարքը ,նա խեղկատակություն է անում, մեր ժողովուրդը կարծում եմ ,լավ էլ տեսնում ու հռհռում է….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031