Ոստիկաության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Արման Արամյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասին (ապօրինի զենք զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com -ում, նշված քրեական գործը հարուցվել է Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 41-ամյա Սերգեյ Գալստյանի մահվան փաստով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում Սարի Թաղի 20-րդ փողոցի թիվ 112 հասցեում գործող կրպակի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ: Վիճաբանության ժամանակ կրծքավանադակի ձախ մասում հրազենային վնասվածք է ստացել Ս. Գալստյանը, իսկ նախաբազկի մասում հրազենային վնասվածք է ստացել Ս. Գալստյանի քրոջ որդին՝ Սարի Թաղի 26 փողոցի բնակիչ՝ 24-ամյա Սարգիս Աբրահամյանը:
Վիրավորներից Ս. Գալստյանը Էրեբունի բշժկական կենտրոն տեղափոխվելու ճաապարհին մահանում է, իսկ երբ քրոջ որդուն Ոտիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ քննչական խումբը տեղափոխում է Ոստկանություն, այնտեղ նկատում են, որ նա հրազենայի վնասվածք է ստացել, ով ի դեպ փորձել է թաքցնել կռվին իր մասնակցության և վիրավոր լիելու հանգամանքը: Էրեբունու ոստիկանները նկատելով դա՝ նրան շտապ տեղափոխում են էրեբունու բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Գ Շամշյանը հայտնում է, որ Էրեբունու ոստիկանության օպերատիվ քննչական խմբերը նշված սպանությունը կատարելու համար որպես կասկածյալ որոնում են Սարի Թաղի բնակիչ, 48-ամյա «Օդոլ» մականվամբ Էդիկ Հակոբյանին: Ի դեպ՝ վերջինս կրակոցներն արձակել է թմբուկավոր ատրճանակից:
Սպանվածն ու սպանություն կատարելու համար որպես կասկածյալ փնտրվող Է.Հակոբյանը համարվում են հեղինակություններ, իսկ Ս. Գալստյանը 1996թ-ին դատապարտված է եղել:
Լուսակարները՝ Գագիկ Շամշյանի