Հունվարի 15-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ոստիկանության Մաշտոցի բաժնից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է ընդունվել Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 1982 թ. ծնված Մանուկ Հ.-ն, ով հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ նույն օրը ժամը 05.30-ի սահմաններում, տանը վայր է ընկել բաժակի վրա:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Հունվարի 26-ին պարզվել է, որ հունվարի 14-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վաղարշապատի Մ. Խորենացու փողոցում գտնվող սրճարանի տարածքում, վիճաբանության ժամանակ, Մանուկ Հ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1991 թ. ծնված Մաթևոս Վ.-ն:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն