Ֆրանսիական հեղինակավոր հանդեսը հետաքննել է 2022 թվականի աշխարհի առաջնությունն անցկացնող երկրի ընտրությանն ուղեկցած հանգամանքները եւ բացահայտել փաստեր, ըստ որոնց, հայտ ներկայացրած Քաթարը կաշառքով ընտրողների համակրանքը թեքել է իր կողմը: Այդպիսի խոստովանություն, անունը չհրապարակելու պայմանով, արել է FIFA-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: «Նրանք գնեցին այդ առաջնությունը», – գրել է նա «France Football»-ի լրագրողներից մեկին ուղարկած նամակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ