Այսօր Խոր Վիրապում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայփոստի» մի բաժանմունքի շենքի վրայից պոկեց ու հանեց իր քարոզչական ցուցապաստառը: Նույն տեղում փակցրած էին նաեւ ՀՀ նախագահի պաստառները: Նա իր կամավորների հետ կռիվ տվեց, թե ինչու են վարվել Սերժ Սարգսյանի կողմնակիցների նման, չէ՞ որ օրենքով արգելվում է: Կամավորը բացատրեց, որ ավագանու որոշմամբ այդ տեղն է հատկացվել, որ ինքը գյուղապետարանից թույլտվություն է հարցրել, նոր միայն փակցրել է: Րաֆֆի Հովհաննիսյանին սա արժանահավատ չթվաց: Նրա խոսքերով՝ պետք է ճշտել, եթե պարզվի, որ դա ապօրինի չէ, իր պաստառը թող վերականգնեն այդ տեղում, իսկ մինչ այդ նա պաստառը 4 տակ ծալեց ու դրեց գրպանը:
Մինչ նա իր կամավորի հետ «կռիվ» էր տալիս ու բացատրում, որ այդպես ապօրինի քարոզարշավ իրեն պետք չէ, մոտեցավ գյուղապետը: Նա հաստատեց, որ տեղն ապօրինի չէ, եւ որ իսկապես իրենից թույլտվություն են վերցրել՝ այդ շենքի վրա քարոզչապաստառ տեղադրելու համար:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Թեկնածուների մեջ միակ օրենք հարգող անձնավորություն: Մեկնաբանությունները ավելորդ են…
Համոզված եղեք,որ ընտրվելու դեպքում Ռ.Հովհաննիսյանը կաշխատի նույն ոգով` ՕՐԵՆՔՈՎ: Տա Աստված. սպասում ենք:Մենք արժանի ենք լավ Նախագահի:
Ինչ խորը ստրկամտություն է նստած մեր ժողովրդի մեջ: Փաստորեն պետք էր մի 10
տարի գավառական մտածողությամբ՝ ինքնակոչ ղեկավարներ, և գալիս են ստրուկների
մեծ բանակներ: Սարսափելի է, նույնիսկ՝ հրեշավոր: