Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնապահպանական խնդիրները քաղցկեղի նման արագ աճում են». Ինգա Զառաֆյան

Հունվար 29,2013 15:56

«Հայաստանը ընդունել է մի շարք կոնվենցիաներ, ստորագրել միջազգային տարբեր համաձայնագրեր, որոնք հասցեագրված են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են կենսաբազմազանությունը, կլիմային փոփոխությունը, ինչպես նաեւ մշակութային եւ բնական ժառանգության պահպանումը: Ավելին` ՀՀ Սահմանադրությունում նշվում է բնության պաշտպանության եւ մարդու առողջ ապրելու իրավունքի մասին: Սակայն, իրականում, կառավարությունը գործնական քայլեր չի իրականացնում բնապահպանական այս փաստաթղթերում ամրագրված կետերը կյանքի կոչելու»,- սա մի հատված է «Ակտիվիզմի ուղեցույցից»:

«Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն» ծրագրի շրջանակներում ստեղծված ուղեցույցի հիմնական նպատակներից է վեր հանել այն գործոնները, որոնք խոչընդոտ են հանդիսանում բնապահպանական շարժման նպատակների իրագործման ճանապարհին:

Այսօր, «Անի Պլազայում» ներկայացնելով «Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ» ուսումնասիրությունը, բանախոսները նշեցին, որ, բնապահպանական խնդիրների հետ կապված, կա կրթական պակաս դպրոցներում, ինչպես նաեւ հասարակության ոչ լիարժեք մասնակցություն:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ապրես Զոհրաբյանի կարծիքով` «Ակտիվիզմի ուղեցույցը» ոչ լիովին է համապատասխանում մեր իրականությանը: Բնապահպան-ակտիվիստի կարծիքով` այն հասարակ մարդկանց համար ավելի հասկանալի պիտի լինի եւ մեր իրականությանը ավելի մոտ:

Միջոցառմանը ներկա «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զառաֆյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք հասարակության մոտ կա՞ տեղեկատվության կամ կրթության պակաս` բնապահպանական խնդիրների հետ կապված:

Նա ասաց.«Կրթությունը, դաստիարակությունը մի ոլորտ է, իսկ իրազեկությունը` մեկ այլ: Իրազեկության պակաս կա հատկապես տեղի բնակչության մոտ: Օրինակ՝ մեղրաձորցիները իրենք ենք մեզ զանգահարել ու պահանջել, որ մենք իրենց բացատրենք բնապահպանական ռիսկը»:

Ի. Զառաֆյանի խոսքով` իրենց` կառավարություն ուղարկված հարցումները հիմնականում մերժվում են` առանց որեւէ գիտական հիմնավորման:

Aravot.am-ի այն հարցին, թե ներկայում հանրապետությունում որոնք են բնապահպանական խնդիրներ ունեցող «թեժ կետերը», բնապահպանը պատասխանեց.«Թեժ կետեր» ասելով` առաջին հերթին պետք է նշեմ հանքարդյունաբերությունն ու Սյունիքի մարզը: Հանրապետության բնապահպանությանը մեծ վտանգ են ներկայացնում փոքր ՀԷԿ-երը, հատկապես` Վայոց Ձորի մարզում: Նաեւ չպետք է մոռանանք Սեւանի հիմնախնդիրը ու Լոռու մարզը: Համեմատաբար ավելի մաքուր համարվող Տավուշի մարզում էլ ի հայտ  են գալիս բնապահպանական որոշ խնդիրներ»:

 Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031