«ՍԿԱՏ» ավիաընկերությանը պատկանող «Չելենջեր 200» օդանավն այսօր ավիավթարի է ենթարկվել Ալմաթիի մատակայքում՝ դառնալով 20 մարդու, այդ թվում անձնակազմի 5 անդամների, մահվան պատճառ: Այն Կոկշետաուից Ալմաթի էր թռչում: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի մատուցմամբ, Մոսկվայի ժամանակով 11.15-ին օդանավն անսպասելի անհետացել է ռադարներից: Վթարի հնարավոր վարկածներից մեկը եղանակային վատ պայմաններն են: Ղազախստանի դատախազությունը գործ է հարուցել: Մանրամասները ճշտվում են:
Նշենք, որ վերջին շրջանում ավիավթարների թիվն աճել է, ճգնաժամի պատճառով սնանկացման եզրին են հայտնվել 4-5 խոշոր ավիաընկերություններ:
Ըստ որոշ տեղեկությունների՝ զոհված օդաչուներից մեկը ազգությամբ հայ էր՝ Սվյատոսլավ Բաբայանը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ