Այսօր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը Արարատի մարզում էր: Նա հանդիպումներ ունեցավ Դվինում, Սուրենավանում, Տափերականում: Մինչ բնակիչների հետ հանդիպելը պարոն Հովհաննիսյանը մտավ Մարմարաշենի գյուղապետարան եւ գյուղապետին բարեւելուց հետո արդար ընտրություններ մաղթեց: Գյուղապետարանի մոտ սուրբ Գեւորգ եկեղեցին էր, որտեղ նախագահի թեկնածուն որոշեց ոչ թե զույգ, այլ 3 հատ մոմ վառել ու աղոթել: Երբ պարոն Հովհաննիսյանին հարցրեցինք ասել, թե ինչի՞ համար 3 մոմ վառեց եւ ի՞նչ ուզեց Աստծուց, նա պատասխանեց. «Մեկը վառեցի անցյալի, մյուսը՝ ներկայի, երրորդը՝ ապագայի համար»:
Արարատի համայնքներում, չնայած անբարենպաստ եղանակին, բավականին մարդիկ էին հավաքվել՝ իրենց զորակցությունը հայտնելու: Նրանք վստահեցնում էին, որ Րաֆֆին հավաքելու է ձայների 80 տոկոսը:
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը Խոր Վիրապում է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ