Լրահոս
Օրվա լրահոսը

«Դերասանները շենքեր չեն կառուցում». Վիգեն Ստեփանյան

Հունվար 29,2013 15:35

«Բարձր գնահատականներ ենք լսել, հաճելի է քո կատարած աշխատանքի դիմաց նման գնահատականի արժանանալ»,-այսօր «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց դերասան Վիգեն Ստեփանյանը:

Բանախոսի պնդմամբ, ֆիլմը դիտելուց հետո է անհրաժեշտ դիտողություններ անել, ունենք քաղաքային մի շերտ, որը սեփական անձը չի հարգում, ծաղրում է ու արհամարհում` սա է ամենացավալին.

«Մենք չունենք լավ դերասաններ, ցավով եմ ասում դա: Սերիալում խաղալն էլ է աշխատանք` դերասանները շենքեր չեն կառուցում, ատամ չեն բուժում, մեր կյանքը դա է` խաղալ, լինել բեմում: Արվեստի մարդկանց հետ խոսեք արվեստի լեզվով»:

Դերասանը ֆիլմում կերտում էր Նժդեհի լուրջ գաղափարական հակառակորդի կերպարը: Նրա խոսքով, երբ դիմացդ նյութ, սցենար, ռեժիսոր ու լավ խաղընկեր կա, դու պարզապես հաճույք ես ստանում:

Դերասան Շանթ Հովհաննիսյանը, ով ֆիլմում կերտում էր երիտասարդ Գարեգին Նժդեհի կերպարը, ասաց, որ ֆիլմը ստացվել է եւ ասելիքի առումով եւ իր նշանակությամբ.

«Հանդիսատեսի կարծիքը ու հույզերը, որ նկատվեցին, մեզ շատ ոգեւորեց: Մեծ պատասխանատվություն զգացի այն աշխատանքի դիմաց, որը կատարված էր: Ֆիլմի ընթացքում ավելի խորությամբ ընկալեցի այդ մարդուն, նրա գործունեությունը: Ինձ համար դա հայրենասիրության, հայրենապաշտության մեծ դաս էր»:

Պրն. Հովհաննիսյանը կարծում է, որ Գարեգին Նժդեհ անունը ազգի նկարագիրն է: Մեր պատմությունը հարուստ ու մեծ ավանդույթ ունի, կարելի է ֆիլմեր նկարել նաեւ Կոմիտասի, Մաշտոցի, Թումանյանի մասին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031