Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են Մուկուչյանի հրաժարականը (Տեսանյութ)

Հունվար 29,2013 15:29

Այսօր Facebook սոցիալական կայքի մի խումբ օգտատերեր կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջեւ բողոքի ակցիա են անցկացրել:

Նրանք պահանջում էին հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը:

«Պահանջում ենք պետական մարմնից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ազատել շենքը,  պարոն Մուկուչյանը հրաժարական տա: Ժողովրդի շահը պահանջում է, որ ընտրություններում կեղծարարություն չլինի: Նրանք տարիներ շարունակ կեղծարարությամբ են զբաղվում եւ պետք է  ազատեն պետական մարմինը, որովհետեւ Հայաստանը ժողովրդի, ոչ թե քրեաօլիգարխիայի երկիր է: Հանձնաժողովը տարիներ շարունակ մասնակցում է ընտրական գործընթացների կեղծարարությանը, ինչի արդյունքում ամեն օր մարդիկ  սրտի կաթվածով  հեռանում են>,- ասաց Արթուր Ղազարյանը:

ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանն էլ հավելեց, որ ընտրական գործընթացները մշտապես պարալիզացվում են ու առաջիկա ընտրություններն էլ նույն բախտին են արժանանալու. «Այս պահին են արդեն ընտրական գործընթացները կեղծվում, վարչական ռեսուրսը կիրառվում է: Ռեժիմն օգտագործում է իր ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսները՝ ընտրական հարցերը լուծելու համար»:

Ցուցարարների մեջ կային նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի համակիրներ: Aravot.am-ը փորձեց ցուցարարների պահանջի վերաբերյալ պարզաբանում ստանալ հանձնաժողովից, բայց հանձնաժողովում անգամ ցույցի մասին տեղյակ չէին, խոստացան առաջիկայում պարզաբանել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031