Այն օրերին, երբ ԵԽԽՎ-ում առաջին նստաշրջանի քննարկումների ժամանակ տապալվեց Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին օրինագիծը, հայաստանյան մամուլում մեղադրանքներ հնչեցին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մասին, որ իբր մեր պատվիրակությունում փորձառու մասնագետների փոխարեն ընդգրկվել են Հանրապետականի բարետես օրիորդները, ովքեր ի վիճակի չեն պատշաճ ձեւով պայքարել Հայաստանի շահերի համար: Այսօր մամուլի ասուլիսում անդրադառնալով այդ օրինագծին, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց, որ ի սկզբանե հանձնաժողովի ներկայացրած նախագիծը բավականին օբյեկտիվ է եղել: Մինչդեռ լիագումար նիստում իր խավիարային քաղաքականությունը կիրառելով՝ հարեւան երկիրը հաջողել է դահլիճ բերել պատգամավորներին, ովքեր շատ վաղուց նիստերի չեն մասնակցել եւ կարողացել են տապալել օրինագծի ընդունումը:
Ասուլիսին ներկա պատվիրակության անդամ, հանրապետական բարետես օրիորդներ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը ասացին, որ բարետեսությունը փորձառությանը չի խանգարում: «Փորձառու չեն ծնվում, փորձառու դառնում են»,- հավելեց Արփինե Հովհաննիսյանը, համոզմունք հայտնելով, որ բարետեսությունը կփրկի աշխարհը, եթե չարությունը եւ տգիտությունը այն վերջնականապես չկործանեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Աշխարհը կփրկի՝ բարիությունը, գթասրտությունը, հավատարմությունը, ազնվությունը, մարդասիրությունը: Իսկ բարետեսությունը աշխարհը փրկելու հետ
ոչ մի կապ չունի, այլ ընդհամենը օժիտ է լավ ամուսնանալու համար և ուրիշ ոչիչ: