Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյանը միջնորդում է արագացված դատաքննություն

Հունվար 29,2013 15:19

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր սկսվեց «Ագրոհոլդինգ» ՍՊ ընկերության տնօրեն, ճանաչված լրագրող Տիգրան Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստը:

Նա մեղադրվում է իր լիազորություններն անցնելու, առանձնապես խոշոր չափի գումար Արմեն եւ Գոռ Խեչոյաններից վերցնելու միջոցով նրանց ծանր նյութական վնաս հասցնելու համար:

Մեղադրանքը պաշտպանում էր ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Բագրատ Պետրոսյանը:

Տիգրան Հակոբյանը միջնորդեց, որպեսզի կիրառվի արագացված դատաքննության ընթացակարգ:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 20-ին:

Հիշեցնենք, որ արագացված դատաքննությամբ չեն ուսումնասիրվում եւ չեն հետազոտվում քրեական գործի նյութերը, ապացույցները, ցուցմունք չեն տալիս վկաները, ամբաստանյալը, դատարանը բավարարվում է ամբաստանյալի՝ իրեն մեղավոր ճանաչելով եւ անցնում է խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031