Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես դերասան չեմ». Արտաշես Ալեքսանյան

Հունվար 29,2013 15:17

«Մեր փրկությունը միասնության մեջ է: Հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններն ամենակարեւորն էին: ՀՀ նախագահի կողմից էլ աշխատանքը գնահատվեց գերազանց»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին նշեց դերասան, Նժդեհի գլխավոր դերակատար Արտաշես Ալեքսանյանը:

Նրա համոզմամբ ֆիլմը քննադատվել է հայերի սովորությանը համաձայն, իհարկե իդեալական ոչինչ չկա, սակայն կինոնկարը ստացվել է. «Չի կարելի ուրիշի ջրաղացին ջուր լցնել` հումորով եմ վերաբերում բոլոր այն կարծիքներին, ովքեր անտեղի են քննադատում, գոյություն ունեն հոգեւոր պատերազմներ, պետք է պարզապես մի փոքր փակ նայել»:

Դերասանը կարեւորում է նման պատմական ֆիլմերը, քանզի եկող սերունդը պարտավոր է ճանաչել իր երկրի հերոսներին ու սպարապետներին.

«Սա առաջին ծիծեռնակն էր եւ սրանով հայի ոգին պետք է արթնացնել, սակայն հավատացեք դժվար է սեղմված ժամանակահատվածի մեջ տեղավորվել ու ասելիքդ հստակ ներկայացնել` 6 ժամ տեւողությամբ ֆիլմը կրճատվել եւ 2 ու կես ժամում է ցուցադրվել»:

Պրն. Ալեքսանյանի պնդմամբ նա դերասան չէ, այլ արտիստ, ով աշխատում է վերապրել ու մատուցել կերպարը.

«Մեծ պատասխանատվություն զգացի ներկայացնել նման մարդու, հերոսի, սպարապետի: Իսկապես դժվար էր` ես ինքս ինձ հարց տվեցի, արդյոք կկարողանամ, կդիմանամ, կհասցնեմ արդյոք: Երկար մտածելուց հետո, ասեցի՝ մահը մերն է, մենք մահինը, մարդու գործն է միշտ անմահ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031