Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը՝ ԵԽԽՎ-ում «նվերների ինստիտուտի» մասին

Հունվար 29,2013 15:13

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական  վեհաժողովի անդամների մեծ մասը առաջնորդվում է ոչ թե կառույցի գաղափարներով եւ սկզբունքով, այլ անձնական շահերով: Այսօր խորհրդարանում վերլուծելով ԵԽԽՎ առաջին նստաշրջանի աշխատանքները, որոնք տեղի էին ունենում հուվարի 21-25-ը, նման եզրահանգում արեց  ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Վկայակոչելով մի շարք իրողություններ, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին  զեկույցի առիթով ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը, պարոն  Հարությունյանը կարծիք հայտնեց, որ կազմակերպությունը ներողամտաբար է վերաբերվում  Ադրբեջանին առնչվող շատ հարցերի, ինչը վերջին շրջանում նկատելի է քանիցս:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ ներկայացուցիչ Քրիստոֆեր Շտրասերի մուտքը Ադրբեջան արգելվել է, ինչից հետո պատգամավորը ԵԽԽՎ-ում կաշառակերության դեպքերի մասին  հայտարարություններ էր արել, որոնք այդպես էլ որեւէ արձագանք չգտան:

Լրագրողները Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ նստաշրջանում որեւէ կերպ ինքը բարձրաձայնե՞լ է ԵԽԽՎ դիտորդական առաքելության  հայաստանյան ընտրությունների վերաբերյալ հրապարակած զեկույցի մասով իր դժգոհությունները: Պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ իր դժգոհությունները, որոնք, ի դեպ, բավականին կոշտ էին, ուղարկել է վեհաժողովի գլխավոր քարտուղարին եւ զեկույցը ներկայացնող խմբի անդամներին:  Հարությունյանի հավաստմամբ՝ ԵԽԽՎ տարբեր մարմիններում այն դարձել է քննարկման առարկա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031