Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատողն իր իրավունքները պետք է լավ իմանա, որ կարողանա իր շահերը պաշտպանել (Տեսանյութ)

Հունվար 29,2013 14:51

«Աշխատանքի պետական տեսչությունը կարող է խախտումը արձանագրել, բայց տեսչությունը դատարան չէ եւ չի կարող պարտադրել, որ գործատուն խախտումը վերացնի»:

Եկամտային հարկի մասին օրենքի ներդրումից հետո որոշ գործատուներ աշխատողներին առաջարկում են աշխատանքից ազատվելու դիմում գրել, որպեսզի կարողանան աշխատավարձի նոր չափ սահմանել: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այս մասին ասաց Հայաստանի գործարարների հանրապետական միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը: Նա աշխատողներին կոչ արեց նման դեպքերում իրենց շահերի պաշտպանության հարցով դիմել Աշխատանքի պետական տեսչություն կամ` գործատուների հանրապետական միություն` խորհրդատվություն ստանալու համար:
Եկամտային հարկի մասին օրենքով, գործատուին չի թույլատրվում աշխատավարձը նվազեցնել, քան նախկինում էր:
Մեր երկրում աշխատողի իրավունքները շատ հաճախ են խախտվում, փաստում է պարոն Սիմոնյանը, բայց, ըստ նրա, աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է նրանց իրավունքների պաշտպանության մի շարք կետեր. «Ցանկացած աշխատող, եթե գտնում է, որ իր աշխատանքային իրավունքը խախտվել է, հիմնականում խնդրի կարգավորման համար դատական կարգով վիճարկվում է: Աշխատանքի պետական տեսչությունը կարող է խախտումը արձանագրել, բայց տեսչությունը դատական համակարգ չէ եւ չի կարող պարտադրել, որ խախտումը վերացնեն: Աշխատողը պետք է իմանա իր իրավունքները, որպեսզի իմանա, թե որ մասով է իր իրավունքները խախտել գործատուն, որպեսզի իր շահերը պաշտպանելու համար հստակ կողմնորոշվի: Ցանկացած գործատու էլ պետք է հիմնավորի ազատման պատճառները»:
Aravot.am-ի հարցին, թե մեր երկրում գործատուի իրավունքները խախտվո՞ւմ են, պարոն Սիմոնյանն ասաց, որ նրանց իրավունքները օրենքի փոփոխությունների դեպքում է խախտվում: Պարոն Սիմոնյանի պատասխանը` տեսանյութում`

Վահան Սիմոնյանի ներկայացմամբ, Հայաստանում գործազրկության մակարդակը ոչ պաշտոնական տվյալներով մոտ 30 % է, եւ այդ է պատճառը, որ շատ աշխատողներ չեն ընդվզում գործատուի անօրինականությունների դեմ եւ գերադասում են խախտված իրավունքներով աշխատել, քան` աշխատանքից զրկվել. «Այ դրա համար մեր իրավագիտակցությունը պետք է բարձրացնենք, Եվրոպայում շատ լավ գիտեն իրենց իրավունքները եւ գիտեն, որ գործատուն չի կարող անհիմն կարգով իրեն աշխատանքից ազատել»:

Աշխատանքային օրենսգրքով պահանջվում է, որպեսզի 5-օրյա ռեժիմով աշխատելու դեպքում հանգստյան օրերը հաջորդեն միմյանց, իսկ հերթափոխով աշխատելու դեպքում, խնդիրը օրենսգրքով չի կարգավորվում, նա ճիշտ է, երկու օրվա հանգստի իրավունքը ստանում է, բայց երկու օր չի հանգստանում, տարբեր օրեր` 2 օրը մեկ:


Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031