«Ժողովուրդ» թերթը ծանր իրավիճակում է հայտնվել: Իհարկե, երեւում է` թերթն ամեն ինչ արել է, որպեսզի ներկայացնի 2 կողմի տեսակետը»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով ԽԱՊԿ 2012 տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին: Զեկույցում լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ հարուցված դատական հայցերի թվում է նաեւ «Ժողովուրդ» թերթի գործը, որի մասին մանրամասներն ընթերցեք այստեղ:
Մելիքյանի խոսքով. «Դատարանը գործին պետք է համապատասխան գնահատական տա, եւ հուսով եմ, որ օբյեկտիվ կգտնվի եւ համակողմանի կքննի գործը: Կարծում եմ` «Ժողովրդին» պետք է սատարեն նաեւ գործընկերները, քանի որ այստեղ լրագրողական համերաշխության կարիք կա, մանավանդ` սա այն դեպքն է, երբ թերթն աշխատել է իրավիճակն օբյեկտիվ ներկայացնելու ուղղությամբ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ