Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանը քաղաքակիրթ պետություն է համարում

Հունվար 29,2013 14:34

Բորդյուժան Բաքվից հնչող հայտարարություններն անհաջող ձեւակերպում, կամ չհաջողված կատակ է համարում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Երեւանում  ռազմա-տնտեսական համագործակցության  շրջանակներում երկու համաձայնագրի ստորագրումից հետո հրավիրված մամլո ասուլիսում անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի թեմային եւ մասնավորապես այն փաստին, որ Ադրբեջանի նախարարների կաբինետը հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման մասին» օրենքը, զարմանքով նկատեց, որ կարդացել է այդ տեղեկատվությունը:

«Կարող եմ ասել, որ այդ գաղափարը կամ մտքերի անհաջող ձեւակերպում է, կամ չհաջողված կատակ է, քանի որ ես Ադրբեջանը որպես քաղաքակիրթ պետություն եմ դիտարկում, որը համամարդկային արժեքներին է հավատարիմ: Ես մեծ կասկած ունեմ, որ ցանկացած պետության ղեկավարություն կարող է հրահանգ տալ քաղաքացիական ինքնաթիռների կանխամտածված ոչնչացման համար մեր օրերում»:

 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավելեց, որ նման դեպքեր եղել են պատմության մեջ: «Եւ մենք հիշում ենք ողբերգությունը Հեռավոր Արեւելքում եւ հիշում ենք միջազգային հանրության արձագանքը դրան ի պատասխան։ Ես չեմ կարծում, որ այսօր մի պետություն իրեն թույլ կտա, իսկապես ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռ։ Այդ իսկ պատճառով, ես այդ տեղեկատվությանը լուրջ չեմ վերաբերվում»,– ասաց Նիկոլայ Բորդյուժան ։

 

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախարարների կաբինետը հաստատել էր «Ադրբեջանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման մասին» օրենքը: Փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանի օդային տարածքում արգելված գոտիներ եւ սահմանափակ գոտիներ են առանձնացվում: Ընդ որում՝ այդպիսին տեսականորեն կարող է ճանաչվել ցանկացած հատված, եթե Պետական քաղաքացիական օդագնացության վարչությունը համապատասխան որոշում ընդունի: Այս տեղեկությունը ադրբեջանական կայքերը հրապարակել էին՝ կից ներկայացնելով Ստեփանակերտի օդանավակայանի լուսանկարը: Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի խնդրին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օրերս նշեց, որ հայկական ԶՈւ հակաօդային պաշտպանության եւ օդային ուժերը Ստեփանակերտի օդանավակայանում կայանալիք առաջին քաղաքացիական ինքնաթիռի թռիչքի ժամանակ կպաշտպանեն նրա անվտանգությունը։

 

Էմմա Գաբրիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031