Լրահոս
Օրվա լրահոսը

Խաբված գնորդը իր բնակարանն է պահանջում

Հունվար 29,2013 14:31

Եղբոր հետ դատարան էր եկել նաև Վլադիսլավ Մանգասարյանը

 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի ձեռքբերման համար գումար տված, սակայն հետագայում խաբված գնորդներից մեկի` Լուսինե Գյուլխասյանի գործով դատական քննությունը: Խոսքը` ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերության Մաշտոցի 33/1 շենքում բնակարան ստանալու համար վճարում կատարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդի մասին է: Իսկ կնքված գործարքը, որով հաջողվել է խաբել գումարներ տված քաղաքացուն, ըստ մեղադրանքի կնքել է գործարարի ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը: Եսայանի կողմից կնքված բազմաթիվ ապօրինի գործարքներից այս մեկով հարուցված  քրեական գործով առաջադրված մեղադրանքում, առայժմ պարզ չէ թե ինչ փաստերի հիման վրա, սակայն շոշափվում է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի անունը: Մասնավորապես` Եսայանի կնքած գործարքը ներկայացվում է, որպես ի օգուտ Էդմոնդ Խուդյանի կատարված գործողություն: Գործարարի փաստաբանները դեռ նախորդ տարեվերջին բարձրաձայնեցին այս մեղադրանքի հետ կապված իրենց մտավախությունները, սակայն գործով նախկին դատախազ Արման Հակոբյանը հրաժարվեց առայժմ որևէ կերպ հիմնավորել մեղադրանքում Էդմոնդ Խուդյանի անվան առկայությունը:

Գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 6-ը, քանի որ դատավորը հայտարարեց, որ փոխվել է մեղադրող դատախազը: Այսուհետ դատախազ Արման Հակոբյանին դատարանում կփոխարինի և մեղադրանքը կպաշտպանի Երևան քաղաքի դատախազի տեղակալ, դատախազ Լևոն Չարխիֆալակյանը: Ամբաստանյալ Էդուարդ Եսայանը թեև նախորդ նիստին դատարանից ժամանակ էր խնդրել, որպեսզի իր փաստաբանը վերադառնա արտերկրից և ծանոթանա գործի նյութերին, այսօր դատարանից խնդրեց իրեն պաշտպան հատկացնել ՀՀ Հանրային պաշտպանի գրասենյակից: Դատավոր  Արշակ Վարդանյանը բավարարեց միջնորդությունը և նիստը հետաձգեց մինչև փետրվարի 6-ը` նաև ժամանակ հատկացնելով մեղադրող դատախազին գործի նյութերին ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի անունից տնօրեն Էդուարդ Եսայանը 2007թ. դեկտեմբերի 7-ին նախնական պայմանագիր էր կնքել Խուդյանի գործընկեր, շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր` Ռուբեն Մանգասարյանի հետ, որն էլ անմիջապես  իրավունքի վաճառքի պայմանագրով բնակարանի նկատմամբ իր իրավունքը օտարել էր իրական գնորդ Լուսինե Գյուլխասյանին: Սակայն Վլադիսլավ Մանգասարյանի պահանջով ընկերության տնօրենը 2010թ. սեպտեմբերի 16-ին հիմնական պայմանագրով բնակարանը ոչ թե իրական սեփականատիրոջն է հանձնվել, այլ`կեղծ գնորդ  Ռուբեն Մանգասարյանին:

Այս գործով նախորդ դատական նիստում մեզ հաջողվել էր մեղադրանքի վերաբերյալ  փոքր մեկնաբանություն վերցնել գործով միակ մեղադրյալ, Էդմոնդ Խուդյանի ընկերության նախկին տնօրեն Էդուարդ Եսայանից, ում ստորագրություններով այս խաբված գնորդի ճակատագրին են արժանացել նաև մի շարք այլ գնորդներ: Վերջինս նշել էր հետևյալը.

<<Ռուբենը պետք է տար բնակարանը ու չի տվել: Հիմա էլ ես եմ թշնամի դուրս գալիս այս մարդկանց առաջ, իսկ ես ով եմ եղել, ընդամենը տնօրեն, ով ստորագրել է այն ինչ տրվել է:  Ես ամբողջ քննության ընթացքում էլ ասել եմ, ինչու եմ ես մեղադրյալի աթոռին, իրականում այստեղ այլ անձինք պետք է լինեն և ես դատարանում էլ ասելու եմ այդ մասին>>:

Դատական նիստին այսօր ներկայացել էին նաև գործով վկաները` Լուսինե Գյուլխասյանի հայրը և Վլադ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանը: Շինարար Վլադիսլան Մանհասարյանը ևս եկել էր դատարան:

 Նշենք, որ սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդանը գտնում է, որ խարդախության փաստով հարուցված քրեական գործը իրեն զրպարտող կեղծ մեղադրական եզրակացությամբ է դատարան ուղարկվել, իսկ ուղղորդված մեղադրականով կրկին պաշտպանության տակ է առնվել Վլադիսլավ Մանգասարյանը: Մեղադրանքից էլ չգիտես ինչպես բացակայում է Վլադի եղբայր Ռուբեն Մանգասարյանի անունը, ում անունով գրանցվել է խաբված քաղաքացու բնակարանը:

 Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031