Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կաներ սովորական ՀՀ քաղաքացին, եթե դառնար նախագահ. բացահայտել է Ադիբեկյանը

Հունվար 29,2013 14:27

Այսօր «Տեսակետ» ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց մի նոր սոցհարցման արդյունքներ, որի թեման հետեւյալն է՝ «Եթե նախագահ ընտրվեի ես. Ընտրողների պատգամը նորընտիր նախագահին»:

Ադիբեկյանի ներկայացմամբ՝ հարցման է ենթարկվել 1650 չափահաս բնակիչ, որոնց գտնելու համար առաջարկ է արվել  2320 հոգու, նրանցից մոտ 670-ը (29%) հրաժարվել են՝ քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառով: Նախագահի թեկնածուների նախապատվության վրա ներազդող գործոններից մեկը՝ ընտրողների սոցիալ-տնտեսկան վիճակն է:  Հարցման մասնակիցները այսպես են գնահատել իրենց ընտանիքների նյութական վիճակը. աղքատ՝ 19,2%, համեստ՝ 79,6%, եւ ունեւոր՝ 1,2%:

Ըստ Ադիբեկյանի՝ «ՄԱԿ-ի ստանդարտների համաձայն, ՀՀ բնակչության մոտ 45%-ը գտնվում է աղքատության շեմից  /1 շնչին $2 օրը/ ներքեւ, բայց իրեն աղքատ է համարում միայն 19%-ը, ինչը իջեցնում է սոցիալական լարումը եւ կրճատում բողոքավոր ընտրազանգվածը, բայց դրանց խնդիրը  մնում է չլուծված»:

Իսկ հարցվածների սպասելիքները մոտակա տարիներից, ըստ սոցհարցման արդյունքների, հետեյալն է.

 

   

Երկրի

համայնքի

ընտանիքի

  Հիմնականում հուսադրող, խոստումնալից

22,5

52%

21,8

50%

30,7

62,5%

  Ոչ լավ, ոչ վատ, խառը

29,2

28,7

31,7

  Ավելի դժվար եւ քիչ

21,0

48%

20,7

47%

17,8

35,2%

  հիմնականում անհույս եւ անհաջող 

26,5

25,8

17,4

 

Պարզվում է՝ ընտանիքները իրենց մասին ավելի լավատեսորեն են տրամադրված, իսկ 35%-ի (հիմնականում աղքատության շեմից ներքեւ գտնվողների) կեսը, այսինքն՝ ամեն 6-րդ ընտանիքը, հուսալքված է:

 

Ադիբեկյանի փոխանցմամբ՝  սպասելիքների ուղղվածությունները  որոշվել են նրանով, թե ինչ կձեռնարկեն (մինչեւ 3-ը) հարցվողները առաջին հերթին, եթե  ՀՀ նախագահ ընտրվեն իրենք, նշել են.

 

   

ընդ

%
1 աշխատատեղերի բացում / գործազրկության դեմ պայքար

676

45

2 աշխատավարձի /թոշակների /նպաստների/բարձրացում

373

25

3 Կենսամակարդակի, սոցիալական վիճակի բարելավում/ գների և կոմունալ վարձերի իջեցում /

270

18

4 արտագաղթի կանխում

122

8

5 որակի բարձրացում/անվճար,մատչելի/ առողջապահություն

105

7

6 կրթական համակարգի, դպրոցի, մանկապարտեզի/ որակի/անվճար/մատչելի

90

6

7 անապահով և մարգինալ խավին օգնություն

79

5

8 Հարկերի, մաքսերի իջեցում, մենաշնորհի,  ստվերային տնտեսության դեմ պայքար /ազատ մրցակցություն / բյուջեի ճիշտ օգտագործում

76

5

9 խաղաղություն/Ղարաբաղի հարց

70

5

10 կոռուպցիայի դեմ պայքար

65

4

11 երիտասարդներին, անապահովներին բնակարանային հարց

63

4

  Այլ /տես կից աղյուսակը/

179

12

   

2170

100

Ադիբեկյանը հավելեց, որ վերջին տարիների համեմատ նվազել է սոցիալ-տնտեսական եւ զբաղվածության հետ կապված խնդիրներն  առաջնահերթ համարողների թվաքանակը, գուցե արտագաղթի հետեւանքով:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031