Վաղը՝ ժամը 11:30-ին, Աբովյան 22ա հասցեից (Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի մոտ) կմեկնարկի բողոքի երթ՝ դեպի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենք: Երթի մասնակիցները դատարանին կներկայացնեն միջնորդության փաստաթուղթ՝ պահանջելով, որ «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Ս. Գրիգորյանի վրա դրված գույքի 3 մլն դրամանոց արգելանքը հանվի: Հակառակ դեպքում ԴԱՀԿ աշխատակիցներն ամեն պահի կարող են մտնել խմբագրություն՝ դրանից բխող հետեւանքներով:
Ձեզանից յուրաքանչյուրի մասնակցությունը կարող է նպաստել ակցիայի արդյունավետությանը: