Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի կողմից գուրգուրված» թեկնածուները (Տեսանյութ)

Հունվար 29,2013 13:06

«Եռանախագահության ի հայտ գալը բացառում է ընդդիմադիր դաշտում միասնական թեկնածուի հնարավորությունը: Իշխանության համար այդ եռանախագահությունն էլ ընդդիմության միասնական թեկնածուն է»,- այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը՝ նկատի ունենալով նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի երեկվա համատեղ քայլը՝ հայտարարության տեսքով :

Եթե օրինական ընտրություններ սպասվեն, Մելիքյանը նման մտածված գիծն արդյունավետ կհամարեր, բայց հարց այն է, որ այժմ պայքարը օրինական ընտրությունների համար է:

Նախագահի թեկնածուի տպավորությամբ, այս ընտրություններում սեւ PR-ի տեխնոլոգիային փոխարինում է սպիտակ PR-ը, ինչը վնաս է այդ թեկնածուներին: Խոսքը հենց Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի նկատմամբ իշխանության «գորովալից» վերաբերմունքի մասին է: Մելիքյանը նրանց անվանեց «Սերժ Սարգսյանի կողմից գուրգուրված» թեկնածուներ:

«Մարդիկ վախեցած են, մարդիկ ընկճված են առավել, քան որեւէ այլ հայաստանյան մարզում»,- Սունիքի մարզից իր այս տպավորությունը հայտնեց Արման Մելիքյանը: Օրերս նա մի ծրագրի շրջանակներոմ Գորիսում մասնակցել է առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերվող քննարկման: Արդյունքում, թեկնածուի թիմը որոշել է «կեղծ ժողովրդավարություն խաղացող թեկնածուներին ընդառաջ չգնալ» եւ հայտարարել, որ նմանատիպ միջոցառումների կազմակերպմամբ, Սյունիքը ժողովրդավարության օազիս չի դառնում ու տպավորություն չստեղծվի, որ ազատ մտքերի փոխանակումն այստեղ սովորական գործընթաց է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031