«Այսօր մի քանի հոգու սիրտը ճաքելու է: Ասում են՝ Հայրիկյանը մեծամիտ է , ինքասիրահարված է: Կենսագրությանս մեջ մոռացել եմ նշել կարեւոր մանրամասներ. նշեմ, որ ավարտել եմ Երեւանի պետական համալսարանը, ԱՄՆ-ից վերադառնալուց առաջ առաջարկ ստացա աշխատել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում որպես ԱՄՆ դեսպան»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նա այսօր Աստծուց հայտնություն է ստացել. «Ախր ես երբեք չեմ մեծամտացել, միայն փաստերն եմ տվել: Ինչ-որ լավն ունեմ, ձեզ համար է: Այստեղ գալուց առաջ, Աստվածային շնորհ է ես այդ նոր երգ ստացա, հետագայում կմատուցեմ: Ամբողջ բովանդակությունն այն է, Տեր Աստված օգնիր, որ միշտ հիշեմ , այն ինչ ունեմ՝ քեզնից է տրված: Սա բոլոր կոմպլեքասավորվածների համար է»:
Հետո նա մեկ առ մեկ ցուցադրեց իր պատվոգրերը: Դրանցից մեկն ԱՄՆ փոխնախագահի՝ իրեն տված պատվոտախտակն էր: «Որի մասին ձեր թոռները պետք է ասեն, մեր հայրենակիցը եղել է այն մարդը, ում մասին ասված է՝ քո վճռականությունից սկիզբ առավ 300 միլիոն մարդու ազատագրումը: Մեկ-մեկ ասում են՝ ինչ դու ազատագրեցիր Հայաստանը, լսե՞լ եք ՝ չէ՞ ինչ տոնով են ասում»,- հավելեց պարոն Հայրիկյանը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի ու իր համատեղ հայտարարությանը, կարծիք հայտնեց՝ եթե այն ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին ներկայացված լիներ, նա էլ կստորագրեր:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մեծարգո՝ Պարույր Հայրիկյան: Եռյակ կազմեցեք բոլոր հարցերում, և ժողովրդին
տվեք ճիշտ կողմնորոշվելու հնարավորություն: Չէ՛ որ Դուք Պարույր Հայրիկյանն էք:
Բագրատյանն ու Հովհանիսյանն էլ՝ մեր ազգի արժանի մեծ գործիչներն են: Իսկ մենք՝
սփյուռքից, ցանկացած նոր՝ լավ բան, կբերենք Հայաստան: Փրկեք մեր երկիրը և ազգը
դարերով Ձեզ կհիշի:
Հարգելի Պարույր Հայրիկյան դուք քաջածանոթ էք Աստծու Խոսքին և Նրա զորությանը: Հիշում էք Տիրոջ Խոսքերը ” Մի թագավորություն, որն իր մեջ բաժանվում է,չի կարող կանգուն մնալ….”Մեր պատմության “սև” էջերը և անդառնալի կորուստները,մի թե ոչինչ մեզ չսովորեցրեցին:Դուք խարիզմատիկ անձնավորություն էք և կարող էք համախմբվել մեկ գաղափարի շուրջ` “Հայրենիքի և ժողովրդի փրկությունը, բարձր է ամեն մարդկային ամբիցիաներից”:Միաբանվեք Աստծու միաբանությամբ և հարգելով,ընդունելով Քրիստոսի սիրով մեկտ միյուսին, առաջնորդեք ժողովրդին ճշմարտությամ,որպիսի գալիք սերունդները բնակվեն իրենց վերուստ տրված հայրենի հողում:Ունենան մի հայրենիք,որի համար իրենք պատասխանատվություն կկրեն, իրապես կլինեն տեր իրենց հողին և ջրին,այլ ոչ թե կանիծեն և կհեռանան,ժամանակին ինձ նման:Հիշեք Աստծուց տրված Ձեր առաքելությունը և եղեք հավատարիմ մինչև վերջ…..