Հունվարի 29 ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց փետրվարի 18 ին կայանալիք նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ երկարաժամկետ դիտորդական առաքելության անդամներին՝ Համագործակցության գործկոմի նախագահի տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ (Բելոռուս):
Դիտորդները շնորհակալություն հայտնեցին Գյումրու քաղաքապետից ընդունելության համար և հակիրճ ներկայացրին իրենց առաքելության նպատակները, նախատեսված այցերը և սպասվող հանդիպումները: Վերջիններս Գյումրու քաղաքապետին ուղղեցին Գյումրիում կազմակերպվող ընտրական գործընթացին առնչվող հարցեր, ճշտեցին նաև նախագահի թեկնածուների Գյումրի կատարվելիք այցելությունների մասին տեղեկություններ: Սամվել Բալասանյանը բարձրացված հարցերին տվեց սպառիչ պատասխաներ և հավելեց, որ առկա են բոլոր նախադրյալները բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու համար: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին այլ հարցերի շուրջ ևս:
Զոհրաբ Եգանյան