Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի գործարարը վարչական պատասխանատվության ենթարկվեց

Հունվար 29,2013 12:49

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության է ենթրկվել «Մերսեդես G-500» մակնիշի 91 օօ 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ում, վարչական պատասխանատվության ենթարկված անձը Երևան քաղաքի բնակիչ Աղաս Բանգոյանն է, ով հունվարի 26-ին Նալբանդյան փողոցում նշված ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու և ծխելով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Բանգոյանը «ԲԵԿՈ» էլեկտրատեխնիկայի ցանցի սեփականատերն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 26-ին Երևանի Նալբանդյան փողոցում ֆոտոլրագրողը լուսանկարների շարք էր արել, թե ինչպես է «Մերսեդես G-500» մակնիշի 91 օօ 999 համարանիշի վարորդը ծխում մեքենայի ղեկին՝ առանց կապելու անվտանգության ամրագոտին:

Ճանապարհային ոստիկանությունը միշտ հայտարարել է, որ պատժվելու են բոլոր օրինախախտ վարորդները՝ անկախ սոցիալական կարգավիճակից զբաղեցրած պաշտոնից, ավտոմեքենայի գեղեցկությունից և համարանիշներից:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031