Aravot.am-ը տեղեկացրել է, որ WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից ռեվանշ մենամարտը, որում Շտիգլիցը փորձելու է ետ վերցնել չեմպիոնական գոտին, ամենայն հավանականությամբ կկայանա մարտի 23-ին: Սակայն REGNUM-ը տեղեկացնում է, որ դրան կարող է խանգարել Շտիգլիցի նկատմամբ սկսված հետաքննությունը: WBO տիտղոսը Աբրահամին տանուլ տված Շտիգլիցը վերջերս ծեծել է իր փեսային եւ պնդում է, որ դա ինքնապաշտպանություն է եղել:
Գործը ներկայումս ընթացքի մեջ է եւ պաշտոնական որոշում դեռեւս չի կայացվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ