Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մահացավ Վաչե Եփրեմյանը. Կվերադառնա՞ս գարնան սկզբներին

Հունվար 29,2013 12:25

Այսօր առավոտյան մահացել է գրող, գրականագետ, բանասիրության դոկտոր Վաչե Եփրեմյանը: «Առավոտը»  ցավակցում է Եփրեմյանի ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին:

Ներկայացնում ենք Վաչե Եփրեմյանի մի քանի բանաստեղծություններ՝ «Գրանիշից»:

ԵՐԿՆՔԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՉՔԵՐ

Մի փետուր ընկավ
ափերիս մեջ.–
Կվերադառնաս գարնան սկզբներին`
Կամ Վարդի տեսքով,
Կամ Թռչնի նման…

ԼԻՆՈւՄ ԵՆ ՕՐԵՐ, ԵՐԲ ՔԱՂԱՔԸ ՆՄԱՆՎՈւՄ Է ԱՐՅՈՒՆՈՏ ԶԱՄԲՅՈՒՂԻ

Անվերջ անձրեւների եւ երաժշտության քաղաքում
Մարդիկ փողոցներ են նկարում տանիքներին կպած`
մեռած երեխաների խոստումներով (երբեք չենք արթնանա)
եւ ծաղիկների կաթով:

Ամեն օր անձրեւը մեռնում է քաղաքից լքված շքամուտքում,
եւ աղմուկի պատից այն կողմ, ցուցափեղկերի ետեւում
կարմիր հեծյալները վիրահատում են երկինքը`
իբր միայն խոտն է կորցնում մահվան տարածությունը:

Երբեք մի՛ նետվիր չնախատեսված բառերի գիրկը,
քանի որ ստվերների ընդմիջումից
ցանկապատի աչքերում սարսափի կաթիլներ են աճում,
որոնք թաքցնում են թռիչքի վայրը:

Հեռացի՛ր ուրիշ բնակավայր`
խոտի հայացքում եւ թվերի փախուստի մեջ փնտրելու
օտարացումը քարե ծաղիկներից
եւ ապրելու օրը պարտված բառերի կենսագրության մեջ:

ՔՈ ՀԱՅԱՑՔՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՇՂԱՐՇԻ ՄԻՋՈՎ

Լուսինը քարացավ երկնքում,
անգամ ծղրիդները լռեցին.
Լու Սինը քնած է ճամփեզրին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031