Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանին շատ հարգում է, բայց ձայնը տալու է Սերժ Սարգսյանին

Հունվար 29,2013 12:12
Davit Zadoyan

Հատված ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Զադոյանի հետ հարցազրույցից:

– Պարոն Զադոյան, Դուք եղել եք Հրանտ Բագրատյանի կառավարության անդամ, ինչպե՞ս եք վերաբերվում նրա թեկնածության առաջադրմանը նախագահական ընտրություններում, արդյոք որևէ կերպ աջակցելո՞ւ եք նրան:

– Ես Հրանտ Բագրատյանին շատ եմ հարգում և գտնում եմ, որ ինքն իրոք արդեն պատրաստ է նախագահ դառնալու, բայց գիտեմ, որ շատ դժվար է լինելու, և չի կարողանա հաղթահարել այդ արգելքը:

– Ինչո՞ւ չի կարողանա:

– Որովհետև այդքան ձայն չի հավաքի: Չգիտես` ինչու, մեր ժողովուրդը փոքր միջադեպերը շատ լավ հիշում է, իսկ լավ արած գործը` մոռանում: Որին խոսեցնում ես, բոլորին թվում է, թե սեփականաշնորհումը, որն արեց Հրանտը, բոլորիս պատժեց, այնինչ պետք է ընդունեն՝ որպես դրական քայլ, բայց չեն ընդունում: Եվ երկրորդը` անընդհատ հիշում են, որ ասաց` «կովերի ամուսին» կամ «Մարլբորո եմ ծխում, որովհետև երեքաստղանի հյուրանոցում եմ ապրում». ճղճիմ բաները մեր ժողովրդի մեջ ավելի լավ են նստում, քան լավ գործերը:

– Իսկ, ընդհանրապես, գործող նախագահ Սերժ Սարգսյանի մյուս երեք հիմնական մրցակիցներից` Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան և Պարույր Հայրիկյան,  ըստ Ձեզ, ո՞վ ավելի մեծ հնարավորություններ ունի, և արդյոք հնարավոր համարո՞ւմ եք ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը: 

– Բացարձակապես ո՛չ, երկրորդ փուլ չի լինի, Սերժ Սարգսյանը միանգամից կանցնի և 63-ից մինչև 72 տոկոսի արանքում կկանգնի: Գտնում եմ, որ այս պահին դա նորմալ է:

– Իսկ ի՞նչ առումով է նորմալ:

– Սերժն այդ փորձն ունի, Սերժն աշխատել գիտի, աշխատելու է նորմալ: Եվ եթե հարցնեք, թե ո՞ւմ եմ իմ ձայնը տալու այս ընտրություններին, ապա իմ ձայնը տալու եմ Սերժ Սարգսյանին, որովհետև ես եղել եմ Հանրապետական կուսակցության անդամ: Հիմա պարզապես տարիքից ելնելով` այլևս կուսակցական չեմ, և ես ձայնս տալու եմ Սերժ Սարգսյանին:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

«168 ժամ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Պատահական չի, որ գյուղի վիճակը ավելի վատ է, քան աղետալին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031