Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Gallup-ի տվյալներով՝ առաջատարը Սերժ Սարգսյանն է

Հունվար 29,2013 11:57

Արմնյուզ լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրման ընդգրկուն ծրագիր, որի նպատակն է բացահայտել եւ վերլուծել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները եւ կարծիքները, հետեւել 2013-ի նախագահական ընտրություններից առաջ ընտրական նախասիրությունների դինամիկան: Ծրագիրը իրականացրել են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան եւ Baltic Surveys /The Gallup Organization-ը, 2012-ի դեկտեմբերից մինչեւ 2013-ի փետրվարը: Ծրագրի համապետական ներկայացուցչական հանրային կարծիքի երկրորդ հարցումն իրականացվել է հունվարի 15-23-ը, Հայաստանի 11 մարզերում: Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանն այսօր ներկայացելով հարցման արդյունքները՝ նշեց, որ նախատեսել էին 3 հետազոտություն, առաջինը ներկայացվել է, երկրորդը՝ այսօր է ներկայացվում, իսկ երրորդը՝ քարոզարշավից հետո կլինի: Պողոսյանի փոխանցմամբ՝ հարցմանը մասնակցել է համապետական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի 1020 չափահաս բնակիչ, հարցազրույցներն անցկացվել են ընտրողի տանը՝ դեմ առ դեմ:

Gallup-ի ներկայացուցիչ, դոկտոր Ռասա Ալիշաուսկիենեն էլ նշեց. «Հարցման միջոցով փորձեցինք պարզել մարդկանց տրամադրվածությունը ընտրությունների հետ կապված, մասնակցելո՞ւ են արդյոք, թե ոչ, նաեւ այն, թե որտեղից են ինֆորմացվում մարդիկ նախընտրական նորությունների վերաբերյալ: Հարցումները ցույց տվեցին, որ հայ ընտրողների շրջանում ընտրությւունների հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունը բավականին մեծ է: Հարցվածների 39 տոկոսը նշել է, որ հաստատ մասնակցելու է ընտրությանը, իսկ 43 տոկոսը ասել՝ հավանաբար կընտրի»:

Ըստ Ալիշաուսկիենեի՝ հարցումները ցույց են տվել, որ հունվարի 14-ից հետո ընտրողների 66 տոկոսն աջակցում էր գործող նախագահ ՍԵրժ Սարգսյանին: 10 տոկոսն ասել է, որ քվեարկելու է Րաֆֆի Հովհհաննիսյանի օգտին, 4 տոկոսը նշել է Պարույր Հայրիկյանին, 4 տոկոսը՝ Հրանտ Բագրատյանին, եւ 1 տոկոսը՝ Արամ Հարությունյանին, իսկ Անդրիաս Ղուկասյանին, Վարդան Սեդրակյանին եւ Արման Մելիքյանին աջակցում են ավելի քիչ թվով մարդիկ, քան 1 տոկոս յուրաքանչյուրի օգտին:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հիտլերն էլ էր իր ժամանակին առաջատար:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031