Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այս հայտարարությունից հետո տղաներն իրենց ձայնը կտան Հայրիկյանին

Հունվար 29,2013 11:49

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարել է, թե ընտրվելու դեպքում հայ աղջիկներին հնարավորություն կտա կամավորության հիմունքներով մինչեւ 10 ամիս ծառայել ՀՀ զինված ուժերում։

 

«ՉԻ» – Պարույր Հայրիկյանը փաստորեն ոչ միայն իմաստուն քաղաքական գործիչ է, այլեւ քարոզչական տեխնոլոգիաների հմուտ մասնագետ։ Խնդիրն

այն չէ, որ բանակում ծառայելու ցանկությունից այրվոդ հայ աղջիկներն այս հայտարարությունից հետո իրենց ձայնը կտան Հայրիկյանին. այդպիսի աղջիկների թիվը հազիվ թե մեծ լինի։ Խնդիրն այն է, որ բանակում ծառայող մի քանի տասնյակ հազար տղանե՛րն իրենց ձայնը կտան Հայրիկյանին։ Այսինքն՝ Հայրիկյանն իսկապես քարոզչական փայլուն հնարք է կիրառել։ Այլ հարց է, որ կարելի էր հարցին ավելի արմատական լուծում տալ։ Օրինակ՝ կարելի էր խոստանալ աղջիկների զինծառայությունը դարձնել պարտադիր, իսկ տղաներինը՝ կամավոր։ Այդ դեպքում հաստատ երիտասարդության շրջանում ծառայությունից խուսափողներ չէին լինի։

Ի դեպ, եթե արտագաղթի ներկա տեմպերը պահպանվեն, իշխանություններն այսպես թե այնպես ստիպված են լինելու աղջիկներին նույնպես զորակոչել բանակ։ Ու Հայրիկյանը նորից պնդելու է, թե Հայաստանում ինչ արվում է՝ իր ծրագրով է արվում։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031