Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորը՝ համահայկական երիտասարդական մայրաքաղաք

Հունվար 29,2013 11:34

«Վանաձորը համահայկական երիտասարդական մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ մամուլի ասուլիս էր հրավիրել «Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որին մասնակցում էին Հայաստանի մարզերից, Արցախից ու Ջավախքից եկած 32 երիտասարդական ակումբների դաշնության ներկայացուցիչները:

«Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Մենուա Բրուտյանը ծրագրի ներկայացման ընթացքում ընդգծեց. «Ապրում ենք այնպիսի քաղաքում, որտեղ պետական և մասնավոր ԲՈՒՀ-երի բազմազանություն ու ակտիվ երիտասարդություն ունենք, այս 2-ը հաշվի առնելով կարծում ենք, հենց Վանաձոր քաղաքը կարող է լինել երիտասարդական մայրաքաղաք, որը հետագայում կնպաստի քաղաքի հետագա զարգացմանը»:

Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ընգծելով , որ սա շատ կարևոր է Վանաձոր քաղաքի համար, տարակուսում է, որ ծրագիրը մրցույթային է . «Եթե Դիլիջանը ֆինանսական, Գյումրին մշակութային մայրաքաղաք է համարվում, կառավարության կողմից ուղղակի հայտարարվել է, ապա ինչո՞ւ Վանաձորը երիտասարդական մայրաքաղաք անվանելու համար մրցույթ պետք է լիներ: Աջակցելու եմ ջատագովներին, որ իրականություն դառնա այս ծրագիրը: Երիտասարդության շրջանում հավելյալ աշխուժություն առաջացնելու, հասարակական կյանքը աշխուժացնելու նպատակով»:

Երիտասարդական դաշնության ակումբների նախագահ Ատոմ Մխիթարյանն ասաց. «Սա երիտասարդական ակումբների դաշնության, հերթական, Զարգացման 10-րդ ֆորումի սկիզբն է, որով էլ ազդարարում ու հռչակում ենք Վանաձորը որպես համահայկական երիտասարդական մայրաքաղաք՝ անկախ նրանից, թե պետական տարբեր օղակներն ու այլ հասարակական կազմակերպություններն ինչ դիրքորոշում կունենան»:

Մամուլի ասուլիսի ընթացքում Վանաձորը հռչակվեց Երիտասարդության համահայկական մայրաքաղաք, որը ենթադրում է երիտասարդական բազմաթիվ ու բազմապիսի ծրագրերի իրականացում Վանաձորում ողջ տարվա ընթացքում: Բանախոսները մանրամասն ներկայացրին ծրագրի նպատակները, միջոցառումների մշակվող ժամանակացույցը և սպասվող արդյունքները:

Նախաձեռնությունը ողջունել են մարզային և տեղական իշխանությունները, երիտասարդական կազմակերպություններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

 

 «Լոռեցիների միավորում» հ/կ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031