Ռուսաստանցի գործարարը հաստատում է այս լրատվությունը:
«Արսենալի» լեգենդ Տյերի Անրին աշխարհի ամենահարուստ մարդկանցից Ալիշեր Ուսմանովին առաջարկում է ամբողջությամբ գնել լոնդոնյան ակումբի վերահսկողական փաթեթը: Ներկայումս Ուսմանովին է պատկանում ակումբի ակցիաների 29,9 %-ը: «Ինձ ակումբի ֆուտբոլիստներից շատերն են դուր գալիս եւ ոմանց հետ կապ եմ պահպանում: Վերջին մեկ-մեկուկես տասնամյակում ամենասիրելին, թերեւս Անրին է: Նա էլ ինձ հորդորում է՝ գնել «Արսենալի» բոլոր ակցիաները: Սակայն ապագան կանխագուշակել առայժմ չեմ պատրաստվում», – օլիգարխի խոսքերը մեջբերում է «fap1.ru»-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ