Սերժ Սարգսյանի կողմնակիցներն արդեն սկսել են ընտրողների ցուցակագրումը։ Այցելում են բնակարաններ, խնդրում անձնագրի տվյալները՝ չմոռանալով հարցնել, թե փետրվարի 18-ին ում են ընտրելու։ Կիրակի օրը այդպիսի երկու անձինք, ովքեր ներկայացել են Սերժ Սարգսյանի շտաբի աշխատակիցներ, այցելել են նաեւ Հարավարեւմտյան թաղամասում բնակվող մեր թղթակցին, խնդրել են տալ անձնագրի տվյալները, ցանկացել են լրացնել իրենց ցուցակներում։ Երբ մեր թղթակիցը հրաժարվել է տալ անձնագիրը՝ պատճառաբանելով, որ ինքը Սերժ Սարգսյանի ընտրողը չէ, շտաբի աշխատակիցներն ասել են, թե դա կապ չունի։ «Ախպեր ջան, անձնագիրդ տուր՝ տվյալները լրացնեմ, ցուցակները տանեմ շտաբ տամ, դրանցից պրծնեմ, դու գնա՝ ում ուզում ես, ընտրի, քո գործն ա»,- խնդրել է աշխատակիցներից մեկը։
«Հրապարակ»