Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը՝ նախագահի երեք թեկնածուների հայտարարության մասին

Հունվար 29,2013 10:30

Մեր հարցին, թե պատրաստվո՞ւմ են նախագահի թեկնածուների հայտարարությանն ընթացք տալ եւ առանձնացնել ցուցակները, ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը ասաց. «Առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է լինում։ Ամբողջ մեր գործառույթը սահմանափակված է պետական ռեգիստրի մասին օրենքի շրջանակներում։ Եթե, ասենք, մեկ անգամ կարդան այդ օրենքը, կտեսնեն՝ որպես ռեգիստր վարող մարմին, ոստիկանությունն ինչ տվյալների է տիրապետում։ Մեր ցուցակներն առանձին, թե միասին կախել պատերին, ընտրական պրոցեսների մեջ մտնող գործողություններ են, որի համար օրենքը պիտի լիազորություններ տա։ Օրենքը նման պրոցեդուրաներ չի նախատեսում։ Իսկ պետական մարմիններն իրավասու են կատարել այնպիսի գործողություն, որն օրենքն է նախատեսում։ Մեկ օրվա մեջ չեն փոխում Ընտրական օրենսգիրքը»։

Ամեն դեպքում, ոստիկանությունն է ճշգրտում ընտրողների ցուցակներն ու վերջնական տեսքի բերում, արդյո՞ք հնարավոր չէ գոնե տեւականորեն բացակայող քաղաքացիների ցանկը կազմել ու չզետեղել ցուցակներում։ «Այո, մենք ենք կազմում, բայց ցուցակները ճշգրտում ենք այն տվյալների վրա, որոնք բնակչությունն է տրամադրում իրենց հասցեների մասին, եթե քաղաքացին տվյալ է տրամադրում, դիմում է ռեգիստր։ Ընդհանրապես Հայաստանից մուտքն ու ելքը ոստիկանությունը որեւէ ձեւովչի վերահսկում, դրա համար կա սահմանային մարմին, որը տիրապետում է որոշակի տեղեկատվության, բայց, չեմ կարծում, որ նրանք էլ կարողանան հարյուր տոկոսով որոշել, թե վերջին մեկ տարում Հայաստանից քանի հոգի է դուրս եկել, ամեն դեպքում, լուրջ ծրագրային, օրենսդրական աշխատանք է ենթադրում, այս փուլում ուղղակի անհնարին է նման բաները։ Նման տեղեկատվություն տարածելու մասին օրենքը պիտի լիազորի, բայց նման բան չկա»։

Իսկ հնարավո՞ր է հարցը լուծել մինչեւ ընտրությունները, որպեսզի ընտրության օրն այդ կեղծիքը կանխվի։ «Տեսականորեն հնարավոր է, նախ տեխնիկական լուծումներ պետք է որոնվեն եւ տրվեն, որ սահմանային մարմինը նման տվյալներն ավտոմատ ֆիքսի, կապի տեխնիկական ուղիներով մեզ փոխանցի, երկրորդը, օրենսդրական լիազորություններ պետք է վերապահվեն տարբեր պետական մարմիններին, որպեսզի քաղաքացիների տեղեկատվությունը հավաքեն եւ տարածեն, ես խիստ կասկածում եմ, որ ՀՀ քաղաքացիները երբեւէ կհամաձայնեն, որ իրենց վերաբերյալ մուտքի-ելքի տվյալները պարբերաբար մշակվեն ու տարածվեն»,-մանրամասնեց պետական մարմնի ներկայացուցիչը՝ անլուրջ համարելով այս պահին թեկնածուների վերոնշյալ պահանջը։

 

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031