Թեթեւագույն քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնուհի, մեքսիկացի Ավա Նայտը ձեռնոց է նետել իր հայրենակից Էդգար Սոսին եւ ցանկանում է նրա հետ չորս ռաունդանոց ցուցադրական մենամարտ անցկացնել: «Վստահ եմ, որ ես աշխարհի լավագույն կին բռնցքամարտիկն եմ: Ես դա ապացուցել եմ ռինգում: 24 տարեկանում բռնցքամարտում շատ բանի եմ հասել: Ցանկություններիցս մեկը, որ երազում եմ իրականացնել, տղամարդ բռնցքամարտիկի հետ մենամարտելն է», – հայտարարել է Ավա Նայտը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ