Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի պահանջը՝ «քաղաքականապես տհաս» է

Հունվար 28,2013 22:28

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում, անդրադառնալով նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլին եւ նրա ներկայացրած պահանջին, կարծիք հայտնեց, թե այն «անիմաստ» է, նրա պահանջը ընկալելի չէ:

Մեր դիտարկմանը, որ նախագահի թեկնածուն պահանջում էր չգրանցել Սերժ Սարգսյանին, քանի որ համարում է, որ «2007-ից ՀՀԿ-ն է իշխում» եւ պատասխանատու է հանդիսանում օրինական ընտրություններին խոչընդոտելու համար, Կարեն Քոչարյանը նկատեց․ «Իսկ Ճապոնիայում էլ 40 տարի է իշխող կուսակցություն եղել․․․ Դա քաղաքականապես տհաս հիմնավորում է: Եթե նա ասեր, պահանջում եմ վերջ տալ օլիգարխիային, կամ նմանատիպ այլ պահանջ, այն ինչ որ ասում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը չորս-հինգ տարի առաջ, այսինքն, քաղաքական երանգ ունենար՝ դա ընկալելի կլիներ: Այսպես, տպավորություն է ստեղծվում կարծես քաղաքականպես տհաս «օբիժնիկի» պահանջ է՝ այ, ես նեղացել եմ, որ Սերժ Սարգսյանին գրանցել են, դրա համար հացադուլ կանեմ․․․ Քայլը, զուտ տեխնոլոգիական առումով, վատ քայլ չի, բայց քանի որ պահանջն անիմաստ է՝ կորում է նաեւ դրա հիմքը: Պատկերացրեք, եթե իր պահանջը մի քիչ ավելի լուրջ լիներ՝ միջազգային կառույցները հիմա նրա կողքը կլինեին, մինչդեռ հիմա մարդիկ նրան այցելում են՝ խղճահարությունից ելնելով, մի տեսակ, մարդիկ էլ չգիտեն, այսպես ասած՝ ինչից «բռնվեն»:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանի պահանջի հիմքը հետեւյալն է․ նա չի ճանաչում ընտրությունների օրինականությունը, պահանջում է, որ Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանր չպետք է մասնակցի ընտրություններին, ինչը կարող է լինել միակ պայմանը, որպեսզի ընտրությունները անցնեն օրինական ճանապարհով, քանի որ 2007թ.-ից սկսած իշխող կուսակցությունն է ձեւավորել ընտրական օրենսգիրք եւ ադմինիստրատիվ ռեսուրսի միջոցով հասարակությունից խլել է ազատ, օրինական ընտրությունների հնարավորությունը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյան հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031